Լրահոս

27.01.2014 12:04


Իսրայելի օդուժը հարվածել է սիրիական Լաթակիի ռազմաբազային

Իսրայելի օդուժը հարվածել է սիրիական Լաթակիի ռազմաբազային

Իսրայելի օդուժը, ենթադրաբար, երկուշաբթի գիշերը հարվածել է ռազմաբազային, որը տեղակայված է Սիրիայի Լաթակի նավահանգստային քաղաքում: Այս մասին փոխանցում է «РИА Новости»-ն՝ իսրայելական «Haaretz» թերթին հղումով։ Այս տեղեկության պաշտոնական հաստատումը դեռ չկա: Իսրայելական օդուժի՝ Լաթակիին հարվածելու մասին փոխանցվել է ոչ մեկ անգամ: Նոր հաղորդագրություններ Լաթակիի օդային հարվածների մասին հայտնվել են ՄԱԿ-ի և ՔԶԱԿ-ի համատեղ գործողության համապատկերին, ըստ որոնց՝ այդ նավահանգիստ պետք է տեղափոխվեն Սիրիայի վերահսկողության տակ գտնվող վտանգավոր քիմիական զենքերը՝ հետագայում դրանք տեղափոխելու ու ոչնչացնելու բաց ծովում:

Այս խորագրի վերջին նյութերը