Լրահոս

27.01.2014 10:55


Փետրվարի 1-ին կսկսվի Յուրի Վարդանյանի որդու դատավարությունը

Փետրվարի 1-ին կսկսվի Յուրի Վարդանյանի որդու դատավարությունը

Փետրվարի 1-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, կսկսվի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ 1984թ. ծնված Դավիթ Վարդանյանի դատավարությունը: Այս մասին տեղակացնում է «Փաստինֆոն»:
Ներկայումս կալանքի տակ գտնվող Դ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի` թմրամիջոցների մաքսանենգություն, և 268-րդ հոդվածի 3-րդ մասի՝ առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն, հատկանիշներով: Այս արարքները պատժվում են համապատասխանաբար ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ, և ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:

Մանրամասներ՝ pastinfo.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը