Լրահոս

27.01.2014 10:50


Սոչիի քաղաքապետ. «Մեզ մոտ համասեռամոլներ չկան»

Սոչիի քաղաքապետ. «Մեզ մոտ համասեռամոլներ չկան»

«Reuters»–ի փոխանցմամբ՝ Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը 2014թ. Օլիմպիադայի նախաշեմին հայտարարել է, որ քաղաքում համասեռամոլներ չկան: BBC–ին տված հարցազրույցում Պախոմովը հայտնել է, որ մարդկանց անձնական կյանքն իշխանություններին չի վերաբերում, սակայն տարածաշրջանում «նման երևույթն ընդունված չէ»:

Հարցին, թե արդյոք ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողները ստիպված են թաքցնե՞լ իրենց ով լինելը, Սոչիի քազաքապետը պատասխանել է. «Ո՛չ, մենք պարզապես ասում ենք, որ դա ձեր գործն է, ձեր կյանքը: Սակայն Կովկասում ընդունելի չէ: Մենք քաղաքում այդպիսի ակումբներ չունենք»։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Սոչիի Օլիմպիադայում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին ոչ մի վտանգ չի սպառնա:

Այս խորագրի վերջին նյութերը