Թեև Սերժ Սարգսյանն իր համեստ աշխատավարձով մշտապես զբաղեցրել է պետական պաշտոններ և պարտադիր կուտակային համակարգով հետ չի գցել սեփական միջոցները, սակայն կարողանում է իրեն թույլ տալ կորեական «վոյաժներ» և ցողունային բջիջներ։
Կկարողանա՞ն արդյոք կենսաթոշակային տարիքում երիտասարդացման կուրսեր անցնել այսօրվա երիտասարդները, որոնցից պարտադիր կերպով փող են ուզում հավաքել Սերժ և Տիգրան Սարգսյանները՝ իբր թե անհոգ ծերություն ապահովելու համար։
«Պարտադիր կուտակայինի» մասով ամեն ինչ բաց է և թափանցիկ։ Կողմերը շատ լավ գիտեն, թե ինչ են ուզում և ինչ է սպասվում։ Իշխանությունները փողն այսօր հավաքում են «Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» և «Տասնամյակներ անց կա՛մ էշը կսատկի, կա՛մ էշատերը» կարգախոսների շրջանակներում։ Աշխատողները փողը չեն ուզում տալ իշխանությանը՝ «Գինեմոլին գինետուն չեն վստահում» սկզբունքից ելնելով։
Առայժմ նյարդերի պատերազմ է։
Դատելով ամենից՝ իշխանությունները վախեցած են։ Հունվարի 18–ի հանրահավաքը ցույց տվեց, որ հանրային դժգոհությունը պարզապես առիթ է ման գալիս դրսևորվելու համար։
ԱԺ 4 ոչիշխանական ուժերի և «Դեմ եմ»–ի համատեղ գործողությունները խառնել են Բաղրամյան 26–ի խաղաքարտերը և որոշում է կայացվել գործի դնել «մուտիլովկայի» ու «կտերի» տեխնոլոգիան։
Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանը, մինչև «կուտակայինի» մասով բուն որոշման կայացումը, որոշել է ժամանակավորապես դադարեցնել պարտադիր բաղադրիչը։
Առնվազն միամիտ պետք է լինել ՍԴ–ի որոշումից մեծ ոգևորություն ապրելու համար։ Այո՛, այն միջանկյալ դրական արդյունք է, բայց ոչ ավելին։ Մանավանդ որ այն պահին երբ ՍԴ–ն հրապարակեց իր որոշումը, Սերժ Սարգսյանը «պատմական» էր որակում պարտադիր կուտակայինի ներդրումը և հայտարարում, որ իրենք հետքայլ չեն անելու։ Գագիկ Հարությունյանի «կանտոռան», բնականաբար, համաձայնեցված էր ընդդիմադիր որոշում կայացրել։
ՍԴ որոշումը ցույց տվեց, որ պայքարը պետք է ոչ թե թուլացնել, այլ ավելի ուժեղացնել և բնականաբար՝ քաղաքականացնել։ Չքաղաքականացնելու տարբերակ չկա։ Չքաղաքականացնելը պարտության հոմանիշն է։
«Կուտակայինի» հարցն ինքնին քաղաքական է։ Քաղաքականացնել այդ հարցը, նշանակում է քաղաքական ու հասարակական լայն կոնսոլիդացիայի միջոցով գնալ մինչև վերջ և ստիպել չեղյալ հայտարարել հակասահմանադրական այդ օրենքը։
Սերժ և Տիգրան Սարգսյանները պետությունը սնանկացման եզրին են հասցրել, բայց ախորժակները երկրաչափական պրոգրեսիայով աճում է։ Նրանց հիմա փող է պետք և այդ իսկ պատճառով լրացուցիչ հարկատեսակ են սահմանում աշխատողների համար՝ անունը դնելով «կենսաթոշակային բարեփոխում»։
Միայն կատարյալ անմեղսունակն իր փողը կամավոր կերպով կվստահի պետության հաշվին վերցրած վարկերը փոշիացրած, մինչև ականջների ծայրը բիոզուգարանների մեջ թաղված, բյուջետային միջոցները «ատկատահան» արած և պահուստային դոլարները մսխած այս իշխանությանը։
Օֆշորային մեքենայությունների միջոցով մարդկանց «քցող» վարչապետին ինչպե՞ս կարելի է բարեփոխիչ համարել ու նրան փող վստահել։
Մի խոսքով, ամեն ինչ պարզ է և լրացուցիչ բացատրության կարիք չունի։
Ինչ վերաբերում է ՍԴ–ի որոշմանը, ապա այն ունի հետևյալ նպատակը. փափուկ բարձ դնել մարդկանց գլխի տակ և սպասել։ Եթե պայքարի թափը թուլանա, ապա իշխանություններն ամենայն դաժանությամբ կկիրառեն «պարտադիր կուտակայինը»։ Իսկ եթե պայքարն ուժեղանա, ապա հետ կքաշվեն այնպես, ինչպես, օրինակ, ուղևորափոխադրման դեպքում եղավ։ Հետևաբար՝ պետք չէ իշխանությունների կուտակային «մուտիլովկայի» զոհը դառնալ ու հանգստանալ։
Միացու՛մ և կասեցու՛մ. ահա այն կարգախոսները, որոնք պետք է կիրառեն պարտադիր կուտակային թալանի դեմ դուրս եկածները։
Կուտակային «մուտիլովկա»

Կարեն Հակոբջանյան