Լրահոս

06.08.2009 13:46


Նովրուզ Մամեդովը ցանկալին ներկայացնում է իրականության տեղ

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանի պատասխանը «Մեդիամաքս» լրատվական գործակալության հարցին

Հարց. Ադրբեջանի նախագահի աշխատակազմի աշխատակից Նովրուզ Մամեդովը, պնդում է, թե իբր Հայաստանի վրա ճնշումներ են գործադրվում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում զիջումներ անելու նպատակով: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ պնդումը:

Պատասխան. Մամեդովի մտքի վերջին գոհարները ևս մեկ անգամ վկայում են նրա անտեղյակության, ցանկալին իրականության տեղ մատուցելու պատրանքի մասին, ինչը բազմիցս հրապարակայնորեն արձանագրվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Կարծեմ, վերջերս Մեթյու Բրայզան էր ասել, որ Մամեդովը չի մասնակցել Հայաստանի և Արդբեջանի նախագահների  ոչ մի հանդիպման և հետևապես չի կարող դատողություններ անել դրանց բովանդակության և բանակցային գործընթացի էության վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը