Լրահոս

06.08.2009 13:11


ԼՂՀ վարչապետը 141 դիմում–բողոք է ստացել

2009 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում ԼՂՀ կառավարության աշխատակազմ մուտք է գործել 154 դիմում-բողոք, այդ թվում՝ 10 կոլեկտիվ նամակներ, որոնք ստորագրել են 182 անձիք: 2008 թվականի առաջին եռամսյակի համեմատությամբ դիմում-բողոքների քանակը նվազել է 96-ով, կոլեկտիվ նամակները՝ 5-ով, իսկ կոլեկտիվ ստորագրությունները նվազել՝ 25-ով:

2009 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում մուտք գործած դիմում-բողոքները բովանդակության առումով, հետևյալն են՝ սոցիալական բնույթի հարցեր (64), ոստիկանության գործունեության մասին հարցեր (1), ավանդների վերադարձման մասին հարցեր (1), հանրապետական ղեկավար մարմինների գործունեության մասին հարցեր (4), բնակարանների տրամադրման մասին հարցեր (46), կրթության մասին հարցեր (6), հողօգտագործման մասին հարցեր (6), սեփականության և գործարարության զարգացման ուղղությունների մասին հարցեր (2), բնակարանային-կենցաղային ծառայությունների մատուցման մասին հարցեր (24):

Առավել կարևոր դիմում-բողոքներն ուղղվել են ԼՂՀ վարչապետին (141), ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին (13), որը կազմում է ստացված ընդհանուր դիմում-բողոքների 100 տոկոսը։

 ԼՂՀ կառավարության աշխատակազմից դիմում-բողոքներն ուղղարկվել են՝ Ստեփանակերտ (9), Ասկերան (6), Մարտակերտ (4), Մարտունի (6), Հադրութ (1), Շուշի (3), Քաշաթաղ (3), նախարարություններ (98), կառավարությանն առընթեր մարմիններ (8), կառավարության աշխատակազմի բաժիններ (15), Արցախի ներդրումային հիմնադրամ (1):

2009 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում ստացվել են պատասխաններ՝ 115 դիմում-բողոքների ուղությամբ կատարված աշխատանքների արդյունքների մասին, իսկ մնացածն ուսումնասիրվում են նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների, քաղաքապետարանի և շրջվարչակազմերի կողմից:

 Ընդունելության համար դիմել են ԼՂՀ վարչապետին (122), ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին (20) քաղաքացիներ:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը