Լրահոս

25.01.2014 10:05


«Տիգրան Սարգսյանը լավ էլ հասկանում է, թե ինչ փորձանք է բերելու Սևանի գլխին»

«Տիգրան Սարգսյանը լավ էլ հասկանում է, թե ինչ փորձանք է բերելու Սևանի գլխին»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած խորհրդի նիստում Վահան Դավթյանը նշանակվել է Սեւանա լճի վերականգնման, պահպանման եւ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն։
Տիգրան Սարգսյանն, ինչպես հայտնի է, որոշել է լրջորեն զբաղվել Սեւանով։ Պարզ ասած՝ որոշել է այնտեղ ձկնաբուծությմաբ զբաղվել եւ 50 հազար տոննա իշխան աճեցնել, իսկ դրա համար անհրաժեշտ կլինի տարեկան մոտ 50 հազար տոննա արհեստական կեր լցնել լիճը, որը տեղով մեկ քիմիա է։

Լավ, իսկ ինչ կապ ունի սրա հետ Վահան Դավթյանի նշանակումը։ Բանն այն է, որ մինչ այդ նա աշխատել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմում՝ որպես քիմիայի բաժնի պետ։ Այսինքն՝ Սեւանա լճի «վերականգնման» գործն էն գլխից հանձնարարվել է քիմիայի մասնագետին։ Տիգրան Սարգսյանը լավ էլ հասկանում է, թե ինչ փորձանք է բերելու Սեւանի գլխին»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը