Տիգրան Սարգսյանը տարեվերջին 12% անկում է կանխատեսել
«Տնտեսական աճի՝ 17-18% իջեցման դեպքում տարեվերջին կսկսեն նվազել անկման տեմպերը՝ հասնելով, ըստ երևույթին, մինչև 12%: Այսինքն, արդեն կսկսվի վերականգնման ցիկլը: Այսպիսին է մեր նախնական կանխատեսումը»,- այս մասին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախօրեին Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ։
Նա Հայաստանի համար խնդիր է համարել 2010 թ. համաշխարհային տնտեսության միտումները, մասնավորապես այն, թե ներդրումների և ֆինանսական շուկաների ինչպիսի՞ միջավայր է ձևավորվելու, որն ազդում է Հայաստանի տնտեսության վրա:
«Այս պահի դրությամբ մենք ենթադրում ենք, որ 2010թ. բյուջեի հիմքում պետք է ընկած լինի 1%-ոց տնտեսական աճի կանխատեսում՝ այս տարվա անկման բազայի վրա, և 2010թ. բյուջեն մենք պետք է կառուցենք այդ ցուցանիշների ներքո»,- Հայաստանի Հանրային ռադիոյի փոխանցմամբ՝ ասել է ՀՀ վարչապետը։