Ինչպես հայտնի է, այսօր հաստատվեց Կորեայում Սերժ Սարգսյանին ցողունային բջիջներ պատվաստելու մասին լուրը։ Դրա մասին և՛ գրավոր հոդված կա, և՛ տեսանյութ։
Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ՝ հունվարի 21–ին, ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը հերքում էր այդ տեղեկությունը։
«Ա1+»-ի հարցին՝ ճի՞շտ են արձակուրդի ժամանակ Սերժ Սարգսյանի օրգանիզմում ցողունային բջիջների պատվաստման մասին տեղեկությունները, և ճի՞շտ են այն լուրերը, որ այս օրերին Սերժ Սարգսյանը կրկին առողջական խնդիրներ ունի, Ա. Սաղաթելյանը մասնավորապես պատասխանել էր.
«Տեղին չեմ համարում անհեթեթ ասեկոսեները մեկնաբանելը»:
Անհեթե՞թ է ցողունային բջիջների պատվաստման մասին լուրը, թե՞ ոչ՝ ճաշակի հարց է։ Սակայն փաստն այն է, որ հարավկորեական մամուլն է գրել այդ մասին։ Այդ հրապարակումը ստիպեց Սարգսյանի մամլո խոսնակին հանդես գալ նոր բացատրությամբ և խոսել «անհեթեթ ասեկոսեների» մասին՝ հատուկ ընդգծելով, որ ՀՀԿ ղեկավարը կանխարգելիչ առողջարարական միջոցառումների համար է դիմել բժշկական կենտրոն և դա արել է սեփական միջոցներով։
Ի դեպ, այս անգամ Բաղրամյան 26–ից հանրության հետ շփման համար ընտրվել էր ոչ թե «Առավոտ» օրաթերթը, այլ «epress.am»–ը (սա՝ ի միջի այլոց)։
Փաստորեն, Արման Սաղաթելյանը հերթական անգամ անհարմար վիճակի մեջ է հայտնվում իր շեֆի պատճառով։ Նրան չես նախանձի։ Ուրախների և հնարամիտների ակումբի երբեմնի վառ ներկայացուցչի համար ուրախանալու քիչ բան կա նախագահականում, իսկ հնարամտությունն օգտագործվում է ընդամենը Սերժ Սարգսյանի արածները կամ չարածները «սվաղելու» համար։ Այլ հարց է, որ Սարգսյանի պարագայում ոչ մի հնարամտություն չի կարող փրկել։
Տեղին է հիշեցնելը, որ Արման Սաղաթելյանը ամիսներ առաջ հերքում էր ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանի քնելու մասին լուրը ևս։ Ամբողջ աշխարհը տեսավ, որ Սարգսյանը ննջում է, իսկ ահա Բաղրամյան 26–ում ի պաշտոնե այլ կարծիքի էին և այլ դիտանկյունից էին նայում աշխարհին։
«Շրջանառվող կադրում նախագահն ընթերցում է: Մնացածն օպերատորական ոչ պրոֆեսիոնալ դիտանկյունի խնդիր է»,- Twitter-ի իր էջում մեզ համոզում էր Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը:
Բայց դրանից հետո հայտնվեց «mir24.tv»–ի ամբողջական՝ 56–րոպեանոց տեսագրությունը, որտեղ հստակ երևում է պարբերաբար քնող Սերժ Սարգսյանը։ Ինչևէ։
Եթե Հարավային Կորեա այցից հետո էլ Սարգսյանը շարունակի քննարկումների ժամանակ քնել, ապա պետք է կորեացիներից հետ պահանջել այն 186. 000 դոլարը, որը ՀՀԿ ղեկավարը կոպեկ–կոպեկ հավաքել ու խնայել էր՝ ՀՀ անկախության 23 տարիների ընթացքում պետական բարձր պաշտոններում ցածր աշխատավարձ ստանալով։
Մի ցողունային բջջի պատմություն

Արեգնազ Մանուկյան