Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 6-ին աշխատանքային այցով կայցելի Թուրքիա։ Ինչպես լրագրողներին հայտնել է ՌԴ կառավարական ապարատի ղեկավարի տեղակալ Յուրի Ուշակովը, վարչապետների միջև հանդիպման պայմանավորվածությունը ձեռք է բերվել ընթացիկ տարվա մայիսին Սոչիում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ։
-Մենք արդյունավետ այցելություն ենք ակնկալում,- նշել է Ուշակովը։ Նրա խոսքերով՝ Պուտինն ու Էրդողանը օրվա առաջին կեսին մտադիր են նեղ ձևաչափով խոսել համագործակցության ամենաարդիական հարցերի շուրջ, իսկ լանչի ժամանակ միջպետական բանակցություններ կվարեն ընդլայնված կազմով։ Դրա հետ մեկտեղ Ուշակովը նշել է, որ ամենազգայուն հարցերը, ամենայն հավանականությամբ, կլուծվեն նեղ ձևաչափով, քանի որ վարչապետները հանդիպել են արդեն ութ անգամ։ Կա համապատասխան անձնական շփում և նույնիսկ անձնական նյութափոխանակություն, ինչը լավ հիմք է սուր հարցերի քննարկման համար։
Ուշակովը չի բացառել, որ էներգետիկ համագործակցության վերաբերյալ բանակցությունները կարող են շոշափել նաև «ՆԱԲՈՒԿԿՈ» գազատարի կառուցման հեռանկարները։
-Թուրքիան, ամենայն հավանականությամբ, այս կամ այն չափով կշոշափի «ՆԱԲՈՒԿԿՈ»-ի շուրջ պայմանավորվածության հարցերը,- ասել է Յուրի Ուշակովը։
Պուտինն ու Էրդողանը կարծիքներ կփոխանակեն նաև տրանսպորտի բնագավառում համագործակցության ակտիվացման հնարավորությունների վերաբերյալ, այդ թվում նաև ավտոմոբիլային փոխադրումների, Ջեհյան-Սամսուն լաստանավային կապի, մաքսային կարգավորման և զբոսաշրջության վերաբերյալ։ Միայն 2008թ. Թուրքիա է այցելել 2,5 մլն ռուս զբոսաշրջիկ։ Վարչապետները հնարավոր է՝ քննարկեն նաև Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի՝ հուլիսի սկզբին Թուրքիա կատարած այցը։
Բանակցությունների արդյունքում Պուտինն ու Էրդողանը էներգետիկայի բնագավառում մի շարք փաստաթղթեր կստորագրեն և համատեղ ասուլիս կանցկացնեն։ Ընդհանուր առմամբ, Պուտինի այցեկլության ժամանակ Ռուսաստանի և Թուրքիայի միջև համագործակցության վերաբերյալ կստորագրվի մոտ 16 փաստաթուղթ։ Ինչպես տեղեկացնում է «ИТАР-ТАСС»-ը, օրվա երկրորդ կեսին նախատեսված է Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի հանդիպումը, որի շրջանակներում կողմերը կքննարկեն միջպետական բանակցությունների արդյունքները, ինչպես նաև Թուրքիայի ու Ռուսաստանի միջև համագործակցության արդիական այլ հարցեր։
Վլադիմիր Պուտինը մեկնում է Թուրքիա

Ըստ «ИТАР-ТАСС»-ի