Կարծիք

24.01.2014 12:51


«Կորեայում պիլինգ–միլինգ անելուց հետո կարևոր հանդիպումներում Սերժ Սարգսյանն այլևս չի՞ քնի»

«Կորեայում պիլինգ–միլինգ անելուց հետո կարևոր հանդիպումներում Սերժ Սարգսյանն այլևս չի՞ քնի»

Հարցեր, որոնք կմնան անպատասխան.
1. Որտեղի՞ց Սերժ Սարգսյանին մոտ 186 000 դոլար։
2. Պետական բյուջեի՞ց է վճարվել այդ գումարը։
3. Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը ցողունային բջիջներ պատվաստել. հիվա՞նդ է։
4. Եթե հիվանդ է, ապա ինչո՞ւ է, Սահմանադրությունը խախտելով, շարունակում մնալ իր աթոռին։
5. Եթե հիվանդ չէ, ապա ժողովրդի այսքան ատելությունից ո՞նց չի հիվանդանում։
6. Երկրի տնտեսությանը ցողունային բջիջներ պատվաստելու փոխարեն իրեն սպա և երիտասարդացման պրոցեդուրաներ, մարմնի հարթեցում և մերսում, քաշի վերահսկման պրոցեդուրաներ անելուց հետո ո՞նց պիտի նայի ժողովրդի աչքերին։
7. Ինչո՞ւ է ոտքերը դրել աթոռակին ու ինչի՞ վրա է հրճվում։
8. Արդյոք այդ տեսարանն է՞լ է օպերատորական ոչ պրոֆեսիոնալ դիտանկյան հետևանք։
9. Ինչո՞ւ Կորեայից վերադառնալուց անմիջապես հետո պաշտոնից հեռացրեց այդ երկրում ՀՀ դեսպան, վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբորը։ Այնտեղ լավ «տիրություն» չէ՞ր արել իրեն։
10. Կորեայում պիլինգ–միլինգ անելուց հետո կարևոր հանդիպումներում Սերժ Սարգսյանն այլևս չի՞ քնի։
Հարցերի շարքը բաց է, կարող եք լրացնել...

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը