Լրահոս

24.01.2014 19:36


Վրաստանի շրջանային զարգացման նախարարը այցելեց Ախալցխա

Վրաստանի շրջանային զարգացման նախարարը այցելեց Ախալցխա

Շրջանային զարգացման նախարարը հունվարի 22-ին այցելեց Ախալցխա, որտեղ հանդիպում անցկացրեց Սամցխե-Ջավախքի նահանգապետի և տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացրեց տեղեկություն այն ենթակառույցային նախագծերի մասին, որոնք կիրականացվեն Սամցխե-Ջավախքում 2014թ.-ի ընթացքում: Նարմանաիայի խոսքերից դատելով`Սամցխե-Ջավախքում նախարարության գործունեության հիմնական ուղղությունները կդառնան ճանապարհների ու ոռոգման համակարգերի շինարարությունը և վերականգնումները: Այդ «հիմնական» ուղղություններից պետությունը հատկապես առանձնացնում է ոռոգման համակարգի վերականգնումը: Ինչպես հայտնի դարձավ, 2014թ.-ին ջրային կառույցների վերանորոգումը կֆինանսավորվի «մունիցիպալ զարգացման ֆոնդից»: Ընդհանուր առմամբ տվյալ ուղղության վրա հատկացվել է 7.189.300 լարի, նախագծերը կիրականացվեն Ախալցիխեում, Ծաղվերում,Լիկանիում և Ասպինձայում:
Ինչ վերաբերում է ճանապարհների շինարարություն-վերականգնմանը, Սամցխե-Ջավախեթիի այդ բնագավառին կհատկացվի 3.800.000 լարի:2014 թ.-ի ընթացքում պլանավորվում է իրականացնել Բորժոմի-Բակուրիանի-Ախալքալաքի, Մլաշե- Մոխե-Դերսել և Վալե-Ախալցիխե-Խաշուրի (երկու տեղամասերում)ճանապարհների վերականգնողական աշխատանքները: Նախարարի խոսքերի համաձայն`տվյալ աշխատանքները կիրականացվեն այն ընկերությունների կողմից, որոնք համապատասխան տենդեր են հաղթել:
2014թ.-ին կշարունակվի և ավարտին կհասցվի դեռևս անցյալ տարի սկսված Ախալցիխեի աղբավայրերի բարեկարգման աշխատանքները: Այս տարի պլանավորված է նաև շահագործման հանձնել աղբամաններ Ասպինձայում, Նինոծմինդայում և Բորժոմիում: Տվյալ շինարարության իրականացման համար կծախսվի 386.500 լարի:

Բացի այդ,տարբեր նախագծերի համար առանձնացված է 2.190.000 լարի: Այս գումարը կուղղվի միջազգային նշանակության ճանապարհի`Խաշուրի-Վալեի վերանորոգման համար: Վրաստանը և Թուրքիան կապող ճանապարհի վրա կկառուցվեն մի քանի կամուրջներ:

Բացի այն նախագծերի ներկայացումից, որոնք նախարարության կողմից կիրականացվեն Սամցխե-Ջավախեթիում, քննարկվեցին նաև նախագծեր, որոնք հաստատված են եղել տարբեր մունիցիպալիտների` «Նախագծեր շրջանների համար» ֆոնդի կողմից: Այդ կերպ,ինչպես արդեն հաղորդվել է, 2014թ.-ին Սամցխե-Ջավախքի շրջանում պլանավորվում է իրականացնել 25 նախագիծ 11.570.015 լարի ընդհանուր արժողությամբ,որոնցից 18 նախագիծը վերաբերում է ճանապարհների վերանորոգմանը, 2 նախագիծը ոռոգման համակարգի վերականգնմանը և 5 նախագիծ` բակերի բարեկարգմանը վերաբերող: Վերջնական տեղեկության համաձայն` 2014թ.-ին Շրջանային զարգացման նախարարությունը Սամցխե-Ջավախքի իշխանություններին բոլոր վերոնշյալ նախագծերի իրականացման համար կտրամադրի 25.135.815 լարի:

Վրաստանի Հայ համայնք

Այս խորագրի վերջին նյութերը