Լրահոս

24.01.2014 17:33


Տեղի կունենա «ԱՆԱԶԱՏաՄԱՐՏԻԿ» ֆիլմի առաջին ցուցադրությունը

Տեղի կունենա «ԱՆԱԶԱՏաՄԱՐՏԻԿ» ֆիլմի առաջին ցուցադրությունը

Հայոց բանակի օրվան ընդառաջ՝ «Սիվիլիթաս» հիմնադրամը հրավիրում է դիտելու «ԱՆԱԶԱՏաՄԱՐՏԻԿ» ֆիլմի առաջին ցուցադրությունը։ Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերների և ՍիվիլՆեթի համագործակցությամբ պատրաստված ֆիլմը պատմում է ազատամարտի և ազատամարդու մասին, ազատ ոգու անազատ կյանքի ու անավարտ պայքարի մասին:

Ցուցադրությունը տեղի կունենա հունվարի 27-ին՝ ժամը 18:30-ին, Մոսկվայի տանը (հասցեն` ք. Երևան, Արգիշտի 7), որին կհաջորդի փոքրիկ հյուրասիրություն և քննարկում ազատամարտիկների մասնակցությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը