Թուրքիան թույլատրել է «Հարավային հոսքի» կառուցումն իր ջրային տարածքներում
Ինչպես տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը, հղում կատարելով վարչապետի տեղակալ Յուրի Ուշակովի հայտարարությունից, Թուրքիան թույլ կտա «Հարավային հոսք» գազատարի կառուցումն իր ջրային տարածքներում։ Ավելի վաղ նշվում էր, որ «Հարավային հոսքի» կառուցումը թույլ կտա նվազեցնել Ռուսաստանի Դաշնության կախումն այն երկրներից, որոնց տարածքով վառելիքը հասնում է Եվրոպա։ Խոսքը մասնավորապես Ուկրաինայի և Թուրքիայի մասին է։ Ենթադրվում է, որ գազատարը պետք է գազը ուղիղ ճանապարհով Ռուսաստանից հասցնի Բուլղարիա և Հարավարևելյան ու Կենտրոնական Եվրոպայի այլ երկրներ։
Կառուցման թույլտվությունը Թուրքիան տվել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցից մեկ ամիս առաջ։ Ուշակովի խոսքերով՝ հանդիպման ընթացքում ծրագրվում է գազային, նավթային, ինչպես նաև ատոմային էներգիայի ոլորտներում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի շարք ստորագրել։
Հուլիսի մեկին Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Սեչինը նշել էր, որ «Հարավայի հոսք» ծրագրի շարունակականության մասին քննարկվել է նաև Թուրքիայի Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզի հետ հանդիպման ժամանակ։
Հուլիսին Անկարայում ստորագրվել է «Nabucco» տարանցիկ գազարատի վերաբերյալ համաձայնագիր, որը «Հարավային հոսքի» մրցակիցն է համարվում։ Թուրքիան համարվում է «Nabucco» ծրագրի ամենաակտիվ մասնակիցներից մեկը։ Այդ գազատարով միջինասիական գազը պետք է հասցվի Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը։
«Հարավային հոսքը» «Газпром»-ի և «Eni»-ի նախագիծն է. այն 8-9 միլիարդ եվրո արժողությամբ ծրագիր է։