Նախորդ տարվա վերջից սկիզբ առած հեռակա բանավեճը Ռոբերտ Քոչարյանի ու Տիգրան Սարգսյանի միջև ուներ նաև երրորդ կողմ։ Դա Սերժ Սարգսյանն էր։
Ռոբերտ Քոչարյանն իր խոսքը կառուցում էր «Աղջի՛կ, քեզ ասում եմ, հա՛րս, դու հասկացիր» սխեմայով։ Տիգրան Սարգսյանն էլ իր խոսքում հղում էր անում Սերժ Սարգսյանին՝ ներքուստ ակնկալելով վերջինիս հրապարակավ աջակցությունը։
ՀՀԿ–ում և պետական կառավարման համակարգում ստեղծվել էր սպասողական վիճակ։
Պետք է արձանագրել, որ Տիգրան Սարգսյանին գործնականում ոչ ոք չպաշտպանեց, իսկ պաշտպանողները կա՛մ հայտնվեցին հիմար վիճակի մեջ (օրինակ՝ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը), կա՛մ հերթական անգամ բացահայտեցին իրենց «դհոլային» էությունը (Արամ Սարգսյան, Սասուն Միքայելյան և այլք)։
Սերժ Սարգսյանն այդ ընթացքում արձակուրդ մեկնեց և չխառնվեց բանավեճին։ Պարզ էր, որ ՀՀԿ–ում բոլորը սպասում էին նրա վերադարձին, որպեսզի առաջացած անորոշությունն ու վախը փարատելու հնարավորություն ստանային առաջին ձեռքից։ Եվ ահա, Ս. Սարգսյանը վերադարձավ, և պարզ դարձավ, որ նա չի պատրաստվում պաշտպանել իր վարչապետին։
«Սերժ Սարգսյանն անարդյունավետէհամարումանցյալիցկառչածուանցյալումմնացածերևույթներիմասինինքնանպատակբանավեճը, կողմնակիցչէնաևբանավեճիմեջինքնամոռացմխրճվելուերևույթին»,– մասնավորապես նշել է Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը։
Նկատենք, որ այսպիսի գնահատականներ հնչեցնելը շատ հետաքրքրական է։ Բանն այն է, որ այսօրվա ձախողումները Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև Սերժ Սարգսյանը շատ հաճախ «հիմնավորում» են անցյալից ստացած վատ ժառանգությամբ։ Մասնավորապես Տիգրան Սարգսյանը հենց անցյալից է կառչում խայտառակ արդյունքներն արդարացնելու համար՝ «մոռանալով», որ ինքն ու իր այսօրվա շեֆն անցյալից մնացած երևույթներ են, այն է՝ մինչև 2008–ն ընդդիմադիր դաշտի առաջնորդներ չեն եղել, այլ զբաղեցրել են բարձր պաշտոններ Քոչարյանի նախագահության շրջանում։
Հարց է առաջանում, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որոշեց խուսափել բանավեճի մեջ մտնելուց և վարչապետին պաշտպանելուց։
Պատասխանը շատ պարզ է։ Ռ. Քոչարյանին բովանդակային պատասխան տալու դեպքում Ս. Սարգսյանը կընկներ Արմեն Մովսիսյանի օրը, իսկ այլ տիպի հակադարձման տարբերակում նա շատ չէր տարբերվի Կարեն Ավագյանից, Ռազմիկ Զոհրաբյանից ու Էդուարդ Շարմազանովից։ Տնտեսության մեջ այնպիսի արդյունքներ են արձանագրվել, որ Սերժ Սարգսյանն ասելիք չունի, իսկ մոգական 7 տոկոս տնտեսական աճ չապահոված վարչապետին պաշտպանելն էլ ինքնափչացում կլիներ։
Երկրորդ նախագահին քաղաքական քննադատության ենթարկելու և հարձակման անցնելու բանաձև Սերժ Սարգսյանը նույնպես չունի, այդ իսկ պատճառով էլ դաշտը զիջել է «ընդդիմադիր» և «անկախ» «դիշովկեքին»։
Մեզ մնում է միայն արձանագրել, որ Սերժ Սարգսյանը հավատարիմ մնաց իր ոճին՝ թաքնվելով «անկախ» լրատվամիջոցների, «ընդդիմադիրների» և երիտհանրապետականների հետևում։
Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չպաշտպանեց իր վարչապետին
Նախորդ տարվա վերջից սկիզբ առած հեռակա բանավեճը Ռոբերտ Քոչարյանի ու Տիգրան Սարգսյանի միջև ուներ նաև երրորդ կողմ։ Դա Սերժ Սարգսյանն էր։
Ռոբերտ Քոչարյանն իր խոսքը կառուցում էր «Աղջի՛կ, քեզ ասում եմ, հա՛րս, դու հասկացիր» սխեմայով։ Տիգրան Սարգսյանն էլ իր խոսքում հղում էր անում Սերժ Սարգսյանին՝ ներքուստ ակնկալելով վերջինիս հրապարակավ աջակցությունը։
ՀՀԿ–ում և պետական կառավարման համակարգում ստեղծվել էր սպասողական վիճակ։
Պետք է արձանագրել, որ Տիգրան Սարգսյանին գործնականում ոչ ոք չպաշտպանեց, իսկ պաշտպանողները կա՛մ հայտնվեցին հիմար վիճակի մեջ (օրինակ՝ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը), կա՛մ հերթական անգամ բացահայտեցին իրենց «դհոլային» էությունը (Արամ Սարգսյան, Սասուն Միքայելյան և այլք)։
Սերժ Սարգսյանն այդ ընթացքում արձակուրդ մեկնեց և չխառնվեց բանավեճին։ Պարզ էր, որ ՀՀԿ–ում բոլորը սպասում էին նրա վերադարձին, որպեսզի առաջացած անորոշությունն ու վախը փարատելու հնարավորություն ստանային առաջին ձեռքից։ Եվ ահա, Ս. Սարգսյանը վերադարձավ, և պարզ դարձավ, որ նա չի պատրաստվում պաշտպանել իր վարչապետին։
«Սերժ Սարգսյանն անարդյունավետ է համարում անցյալից կառչած ու անցյալում մնացած երևույթների մասին ինքնանպատակ բանավեճը, կողմնակից չէ նաև բանավեճի մեջ ինքնամոռաց մխրճվելու երևույթին»,– մասնավորապես նշել է Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը։
Նկատենք, որ այսպիսի գնահատականներ հնչեցնելը շատ հետաքրքրական է։ Բանն այն է, որ այսօրվա ձախողումները Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև Սերժ Սարգսյանը շատ հաճախ «հիմնավորում» են անցյալից ստացած վատ ժառանգությամբ։ Մասնավորապես Տիգրան Սարգսյանը հենց անցյալից է կառչում խայտառակ արդյունքներն արդարացնելու համար՝ «մոռանալով», որ ինքն ու իր այսօրվա շեֆն անցյալից մնացած երևույթներ են, այն է՝ մինչև 2008–ն ընդդիմադիր դաշտի առաջնորդներ չեն եղել, այլ զբաղեցրել են բարձր պաշտոններ Քոչարյանի նախագահության շրջանում։
Հարց է առաջանում, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որոշեց խուսափել բանավեճի մեջ մտնելուց և վարչապետին պաշտպանելուց։
Պատասխանը շատ պարզ է։ Ռ. Քոչարյանին բովանդակային պատասխան տալու դեպքում Ս. Սարգսյանը կընկներ Արմեն Մովսիսյանի օրը, իսկ այլ տիպի հակադարձման տարբերակում նա շատ չէր տարբերվի Կարեն Ավագյանից, Ռազմիկ Զոհրաբյանից ու Էդուարդ Շարմազանովից։ Տնտեսության մեջ այնպիսի արդյունքներ են արձանագրվել, որ Սերժ Սարգսյանն ասելիք չունի, իսկ մոգական 7 տոկոս տնտեսական աճ չապահոված վարչապետին պաշտպանելն էլ ինքնափչացում կլիներ։
Երկրորդ նախագահին քաղաքական քննադատության ենթարկելու և հարձակման անցնելու բանաձև Սերժ Սարգսյանը նույնպես չունի, այդ իսկ պատճառով էլ դաշտը զիջել է «ընդդիմադիր» և «անկախ» «դիշովկեքին»։
Մեզ մնում է միայն արձանագրել, որ Սերժ Սարգսյանը հավատարիմ մնաց իր ոճին՝ թաքնվելով «անկախ» լրատվամիջոցների, «ընդդիմադիրների» և երիտհանրապետականների հետևում։
Կարեն Հակոբջանյան