Քաղաքական

23.01.2014 15:34


Ա. Սաղաթելյան. «Կառավարությունը պատասխանել է հավասարակշռված ու հարգանքով»

Ա. Սաղաթելյան. «Կառավարությունը պատասխանել է  հավասարակշռված ու հարգանքով»

«Ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը վերաբերվում Ռոբերտ Քոչարյան և Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճին: Ո՞ր մեկի փաստարկներն է նա առավել համոզիչ ու հիմնավոր համարում»:

Պատասխանելով «Առավոտի» այս հարցին՝ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանն ասել է. «Ցանկացած բանավեճի, եթե դա, իհարկե, իրականությունը տարբեր կողմերից դիտարկելու, ինչ-որ բան բարելավելու կամ ավելի արդյունավետ դարձնելու նպատակ ունի, ՀՀ Նախագահն, անշուշտ, դրական է վերաբերվում: Սա՝ ինչ վերաբերում է բանավեճին ընդհանրապես: Կոնկրետ Ձեր նշած մտքերի փոխանակությանը նա, անշուշտ, մեծ մասամբ ծանոթ է: Հանրապետության Նախագահի կարծիքն այն է, որ վարչապետն ու կառավարության մյուս անդամները բարձրացված հարցերին պատասխանել են պատշաճ, հավասարակշռված ու հարգանքով: Նախագահ Սարգսյանը մշտապես հորդորել է կառավարության անդամներին հնարավորինի սահմաններում հանգամանալից պարզաբանումներ ներկայացնել մեր հասարակությանը հուզող բոլոր հարցերի շուրջ, ավելի ակտիվ լինել լրատվամիջոցներում և քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ու անհատների կողմից հրապարակավ բարձրաձայնվող հարցերի ու խնդիրների վերաբերյալ մեկնաբանություններ տալու հարցում, հարկ եղած դեպքում նույն խնդրի վերաբերյալ արտահայտվել նորից ու նորից, դիտարկել այն մեկ այլ տեսանկյունից, եթե մեկ անգամ մեկնաբանելուց հետո էլի կրկնվում են հարցերը: Կառավարությունը վերջին ժամանակներում իսկապես շատ ավելի բաց ու ակտիվ է դարձել այս հարցում, և վստահություն կա, որ այդպես էլ կշարունակի, քանի որ դա է ճիշտ ճանապարհը»:
Մանրամասները՝ aravot.am-ում

Այս խորագրի վերջին նյութերը