Լրահոս

23.01.2014 15:11


Ստեփան Մարգարյան. «Այդ տեղեկատվությունը բացարձակ սուտ է»

Ստեփան Մարգարյան. «Այդ տեղեկատվությունը բացարձակ սուտ է»

Երեկ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, թե ախալքալաքցի Նորայր Թևանյանը խնդրել է Սերժ Սարգսյանին ԲՀԿ պատգամավոր դարձնել Ստեփան Մարգարյանին: Zham.am-ը խնդրեց ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանին մեկնաբանել այս տեղեկատվությունը, ինչին ի պատասխան՝ Ստեփան Մարգարյանը նշեց, որ այդ տեղեկատվությունը բացարձակ սուտ է:

Իսկ անդրադառնալով իր` պատգամավոր դառնալու մանրամասներին` պատմեց. «Դեռևս 2012թ-ի ընտրություններից ամիսներ առաջ ես խորհրդակցություն ունեցա «Հզոր հայրենիք» կուսակցության իմ ընկերների ու ջավախքյան կառուցների հետ: Դրանից հետո հանդիպում կազմակերպվեց պարոն Ծառուկյանի հետ, որի ընթացքում քննակվեց խնդիրների շատ լայն շրջանակ: Արդյունքում ես իմ ընկերների անունից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ քաղաքական համագործակցություն առաջարկեցի: Որևէ այլ գործոն կամ անձ իմ` պատգամավոր դառնալու հանգամանքի ու քաղաքական գործընթացների մասնակից դառնալու վրա ազդեցություն չի ունեցել»:

Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը