Լրահոս

06.08.2009 10:51


Նիկոլ Փաշինյանի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Նիկոլ Փաշինյանի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ  Հատուկ քննչական ծառայության վարույթում 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններ կազմակերպելու ու դրանց մասնակիցների կողմից բռնություն գործադրելու, ջարդ և հրկիզում իրականացնելու, գույք ոչնչացնելու և վնասելու, հրազեն, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր գործադրելու, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրելու և բռնություն գործադրելու  փաստերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի մասով քննվող քրեական գործի նախաքննությունը: 

Նախաքննության արդյունքներով Նիկոլ Վովայի Փաշինյանին մեղադրանք է  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին և 225-րդ  հոդվածի 1-ին  մասերով՝ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակցի նկատմամբ 2007 թ.-ի հոկտեմբերի 23-ին կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և 2008թ.-ի մարտի 1-2-ին մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:
 
2009թ-ի օգոստոսի 4-ն Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ քրեական գործի մասն անջատվել է առանձին վարույթ, 2009թ.-ի օգոստոսի 5-ին մեղադրյալին և նրա պաշտպաններին հայտնվել է նախաքննության ավարտման մասին և ծանոթանալու համար վերջիններիս տրամադրվել են քրեական գործի ողջ նյութերը և պատճեները:

ՀՀ դատախազության  մամուլի ծառայություն

 

Այս խորագրի վերջին նյութերը