Ուկրաինայի ընդդիմադիր «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն այդ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչից պահանջել է արտահերթ ընտրություններ անցկացնել: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ Կլիչկոն ընդգծել է, որ եթե Յանուկովիչն արտահերթ ընտրություններ չանի, ապա ժողովուրդը կանցնի գրոհի։
Հենց արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու հարցն էլ քննարկվել է նախօրեին տեղի ունեցած Կլիչկո–Յանուկովիչ հանդիպման ժամանակ։ Կլիչկոյի խոսքերով՝ Յանուկովիչը դեռ չի պատասխանել, բայց և չի բացառել կառավարության հրաժարականի հնարավորությունը:
Եվրամայդանում հավաքվածներին դիմելով՝ Կլիչկոն նաև վստահեցրել է, որ պատրաստ է մինչև վերջ նրանց կողքին կանգնել. եթե անհրաժեշտ լինի, գնդակի դեմ էլ կկանգնի, միայն թե կանխի հետագա արյունահեղությունը։
Իսկ ոստիկաններին նա կոչ է արել անցնել ժողովրդի կողմը։
Կլիչկո. «Եթե Յանուկովիչն արտահերթ ընտրություններ չանի, կանցնենք գրոհի»

7or.am