Լրահոս

06.08.2009 10:24


ՀՀ նախագահ. «Բանակցությունների արդյունքում ձևավորվելիք լուծման տարբերակը ներկայացվելու է քաղաքական ուժերի և հանրության համակողմանի քննարկմանը»

ՀՀ նախագահ. «Բանակցությունների արդյունքում ձևավորվելիք լուծման տարբերակը ներկայացվելու է քաղաքական ուժերի և հանրության համակողմանի քննարկմանը»

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայ մարմնակրթական ընդհանուր միության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել լսել ներկաներին, քննարկել նրանց հետաքրքրող հարցերը:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա զարգացումներին, նաև՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված գործընթացին:

Սերժ Սարգսյանն ասել է, որ բանակցություններում հայկական կողմը շարունակում է հանդես գալ հակամարտության լուծման առանցքային երեք սկզբունքների շրջանակում՝ ԼՂ կարգավիճակի ամրագրում, ցամաքային կապ Հայաստանի հետ և ԼՂ անվտանգության հստակ երաշխիքների ապահովում:

Երկրի ղեկավարի խոսքով՝ բանակցությունների արդյունքում ձևավորվելիք լուծման տարբերակը ներկայացվելու է քաղաքական ուժերի և հանրության համակողմանի քննարկմանը և վերջնական որոշում կայացվելու է ըստ այդմ:

Հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ խոսքը հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման մասին է:

Այս խորագրի վերջին նյութերը