Լրահոս

22.01.2014 13:48


Ուկրաինայի վարչապետն անկարգությունների մասնակիցներին ահաբեկիչներ է անվանել

Ուկրաինայի վարչապետն անկարգությունների մասնակիցներին ահաբեկիչներ է անվանել

Ուկրաինայի վարչապետ Միխայիլ Ազարովն ահաբեկիչներ է անվանել Կիևում անկարգությունների մասնակից ծայրահեղականներին։ Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»–ն։

«Ահաբեկիչների անբարոյականությունն ու ցինիզմն այն աստիճանի է հասել, որ նրանք Մոլոտովի կոկտեյլները կենդանի մարդկանց վրա են նետում, և երիտասարդ տղաները, որոնք նույնպես մեր երեխաներն են, այրվում են կրակից։ Բոլորը տեսել են այդ կադրերը, ամբողջ աշխարհն է տեսել։ Իսկ այսօր գիշեր ահաբեկիչները Մայդանից հյուրանոցներ էին ներխուժել և մի քանի տասնյակ քաղաքացիներ բռնել, որոնց համարում են իրենց «ընդդիմախոսները», և դաժանաբար ծեծի ենթարկել։ Այսպիսով, նրանք սպառնում են ցանկացած քաղաքացու կյանքին»,–ասել է Ազարովը։ Վարչապետը պահանջել է իրավապահ մարմիններից քննել Կիևի կենտրոնում՝ Գրուշևսկայա փողոցում տեղի ունեցածը։ Ազարովն ընդգծել է, որ կառավարությունը և Ուկրաինայի նախագահը երկրում անարխիա և պառակտում թույլ չեն տա։ Նա նաև նշել է, որ ինքն ու նախագահը կբանակցեն այն քաղաքական ուժերի հետ, որոնք չեն պառակտում հասարակությունը և ապակայունացնում իրավիճակը։

Այս խորագրի վերջին նյութերը