Լրահոս

05.08.2009 18:25


Հոկտեմբերին «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման հետ կապված Երևանում կանցկացվի դոնոր կազմակերպությունների հավաք

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանն օգոստոսի 5-ին ընդունեց Հայաստանում Բրազիլիայի դեսպան Մարսելա Նիկոդեմոսին:

Նախարարը դեսպանին մանրամասն ներկայացրեց գերատեսչության ենթակայության տակ գտնվող ոլորտներին և իրականացվող ծրագրերին: Գ.Սարգսյանը մասավորապես անդրադարձավ «Հյուսիս-հարավ» երկաթուղու և «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագրերին: Նշվեց, որ այս տարվա հոկտեմբերին «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման հետ կապված Երևանում կանցկացվի դոնոր կազմակերպությունների հավաք:   Նախարարը նշեց նաև, որ երկու երկրնրերի միջև ակտիվ համագործակցությունը կնպաստի ոլորտում իրականացվող ծրագրերի համատեղ իրականացմանը:

Դեսպան Մարսելա Նիկոդեմոսինի խոսքով, թեև երկու երկրների միջև համագործակցությունը դրական ընթացք ունի, այդուհանդերձ անելիքներ շատ կան: Դեսպանը նշեց, որ Բրազիլիան ճանապարհների կառուցման գործում մեծ փորձ ունի և չբացառեց «Հյուսի-հարավ» ավտոմայուրուղու կառուցման համար ներդրումներ կկատարեն նաև բրազիլական կազմակերպությունները:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը