Լրահոս

05.08.2009 18:02


Դ. Մեդվեդև. «Բիզնեսը չպետք է վճարի պետության յուրաքանչյուր «փռշտոցը»»

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը դժգոհ է վճարովի ծառայությունների մեծաքանակությունից, որոնք մատուցվում են կառավարության անունից հանդես եկող մերձգերատեսչական կոմերցիոն կառույցների կողմից և պարտադրվում են մանր և միջին բիզնեսին։   

«Իրավիճակը գործնականում չի փոխվում։ Այդ ծառայությունների մեծամասնությունը ոչ միայն վճարովի է, այլ նաև թանկարժեք և մենաշնորհային. շրջանցել նման կառույցը, գրեթե անհնար է»,- ասել է երկրի ղեկավարը՝ անվանելով դա «թակարդ» բիզնեսի համար։

«Թվում է, թե պետք է վճարվի պետական ծառայողի յուրաքանչյուր տեղաշարժը։ Բայց ես ցանկանում եմ ընդգծել, որ մենք այնքան էլ հարուստ բիզնես չունենք, որ վճարի պետության յուրաքանչյուր «փռշտոցը»։

Ըստ «РИА «Новости»-ի

 

 

Այս խորագրի վերջին նյութերը