Լրահոս

05.08.2009 17:53


Տեղի է ունեցել ՀՀ Ոստիկանության կոլեգիայի նիստ

Օգոստոսի 5-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը:
Նիստի օրակարգում 2009 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետությունում հանցավորության վիճակի և դրա դեմ ոստիկանության ստորաբաժանումների ու տարածքային մարմինների կողմից տարվող պայքարի մասին հարցն է եղել:
Հանրապետության ներքաղաքական կայունությունը հնարավորություն ընձեռեց ՀՀ ոստիկանությանը ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում լիարժեք կենտրոնանալու ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված խնդիրների իրագործման վրա, և պետք է արձանագրել, որ գրեթե բոլոր ուղղություններով ձեռք են բերվել շոշափելի արդյունքներ:
Բացի այդ, ուղենիշ ունենալով ՀՀ Նախագահի հանձնարարականները և ՀՀ կառավարության գործունեության ծրագրային դրույթները, հաշվետու ժամանակահատվածում շարունակվել է համակարգված աշխատանքը բնակչության շրջանում ոստիկանության հեղինակության բարձրացման ուղղությամբ: Իսկ վերջինիս հասնելու հիմնական գրավականներից ՀՀ ոստիկանության ղեկավարությունն առանձնացրել է՝ հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ քաղաքացիների հաղորդումներին պատշաճ արձագանքումը, քողարկված բնույթ կրող հանցագործությունների հայտնաբերումն ու բացահայտումը, պատժի անխուսափելիության հանրահայտ սկզբունքի հնարավորինս լիարժեք իրագործումը, բնակչության մոտ անձնական անվտանգության ապահովվածության զգացման ամրապնդումը, ինչպես նաև ոստիկանության ծառայողների առօրյա գործունեությունում օրինականության պահպանումը:
Հենց այս տեսանկյունից էլ ամփոփվել են 2009 թ. առաջին կիսամյակում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները:
Ամփոփելով 2009 թ. 1-ին կիսամյակում կատարված աշխատանքները, ոստիկանության ղեկավարությունը հավաստիացնում է, որ կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու, անձնակազմի շրջանում օրինականությունն ու կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ:
ՀՀ Ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը