Քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը բաժանվել է կնոջից՝ Վալերի Տրիերվեյլերից։ The Daily Mail-ը, հղում անելով զույգին մոտ կանգնած աղբյուրներին, գրում է, որ Օլանդը Վալերիին խնդրել է ազատել նախագահական բոլոր նստավայրերը, ինչպես նաև ներկա չգտնվել Հոլանդիայի թագավորի հետ նախատեսված հանդիպմանը։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ իրենց ապագա ծրագրերի մասին Օլանդն ու Տրիերվեյլերը պայմանավորվել են կարճ համդիպման ընթացքում։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահի անձնական կյանքի շուրջ սկանդալը բռնկվեց հունվարի 10-ին, երբ «Closer» ամսագիրը հրապարակեց Օլանդի և հայտնի դերասանուհի Ժյուլի Գայեի սիրավեպի մասին հոդված։
Ֆրանսիայի նախագահը բաժանվել է կնոջից