Ինչ էր ասում ԿԲ-ն «շինարարական փուչիկի» մասին 2007-ին
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի կարծիքով մինչև 2008-2009-ի ճգնաժամը Հայաստանում «շինարարական փուչիկ» էր ձևավորվել։ «Civilnet.am»–ը գրում է, որ այդ «փուչիկը» 2007թ. իր առավելագույն մակարդակին էր, իսկ Տիգրան Սարգսյանը Կենտրոնական բանկի նախագահն էր: Քանի որ ԿԲ-ն կառավարությունից անկախ մարմին է, հնարավորություն ունի իր հաշվետվություններում ավելի օբյեկտիվորեն գնահատել տնտեսական իրավիճակը: Եթե տնտեսությունում վտանգավոր փուչիկներ են գոյացել, ԿԲ-ն պետք է որ այդ ժամանակ ահազանգեր այդ մասին: Փորձենք պարզել, թե ի՞նչ գնահատականներ են տեղ գտել ԿԲ հաշվետվություններում 2007թ.:
2007 թ. ֆինանսական կայունության հաշվետվության հիմնական եզրակացություններից մեկն այն է, որ ԱՄՆ-ում սկսված հիփոթեքային ճգնաժամը, որն արդեն գլոբալիզացման միտում ուներ, որևէ կերպ չի կարող ազդել Հայաստանի վրա, քանի որ ՀՀ բանկերը կախվածություն չունեն միջազգային ֆինանսական շուկաներից, չունեն նաև արտասահմանյան արժեթղթերի պորտֆելներ: Այս ոչ ճիշտ եզրակացությունը հետագայում չար կատակ խաղաց Տիգրան Սարգսյանի հետ, քանի որ որպես վարչապետ նա շարունակում էր պնդել, որ գլոբալ ճգնաժամն էական ազդեցություն չի թողնի Հայաստանի վրա: ԿԲ մասնագետները հաշվի չէին առել, որ Հայաստանի անշարժ գույքի շուկայի ընդլայնումը կրում է գլոբալ գործընթացների ազդեցությունը:
Այդ նույն հաշվետվության մեջ նշվել է, որ 2007թ. շինարարության բարձր աճին նպաստել է բնակչության եկամուտների շարունակական աճը՝ պայմանավորված մասնավոր տրանսֆերտներով, աշխատավարձերով ու գործազրկության նվազմամբ: Ընդ որում՝ շինարարության աճի մեծ մասը 2007թ. ապահովվել է ճանապարհաշինության ծավալների աճի արդյունքում։ Միայն մեծագույն սուբյեկտիվիզմի պարագայում սա կարելի է դիտարկել որպես փուչիկի փչում: Նույն տրամաբանությամբ՝ այսօր կառավարությանը կարելի է մեղադրել «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու միջոցով շինարարարական փուչիկ փչելու մեջ։
Ուշադրություն պետք է դարձնել նաև այն հանգամանքի վրա, որ մասնավոր բնակարանաշինության աճի լոկոմոտիվ է դիտարկվել մարդկանց եկամուտների աճը, իսկ դա արդեն օբյեկտիվ տնտեսական գործոն է։ Ի դեպ՝ մարդկանց եկամուտների աճը ընդհանրապես դիտարկվել է որպես տնտեսական աճի հիմնական խթան, քանի որ նպաստել է մասնավոր սպառման աճին: Սա կարևոր է նաև այն տեսանկյունից, որ ներկայում Հայաստանում տեղի է ունենում ճիշտ հակառակը՝ մարդկանց եկամուտները նվազում են (աշխատավարձի աճը ետ է մնում գների աճից): Վերջին հինգ տարիների ընթացքում սա տեղի է ունենում երկրորդ անգամ (2011թ. և 2013թ.). բացառիկ երևույթ Հայաստանի ողջ պատմության ընթացքում:
Այսպիսով՝ ԿԲ-ն իր հաշվետվություններում երբևէ մտահոգություն չի հայտնել շինարարական ծավալների աճի վերաբերյալ: Ընդհակառակը՝ դա նշվել է դրական լույսի ներքո՝ որպես հետևաք մարդկանց իրական եկամուտների աճի: Իսկ այն, որ մարդկանց եկամուտներն ուղղորդվել են դեպի շինարարություն և ոչ այլ ոլորտներ, հետևանք էր կապիտալի շուկայի չկայացվածության: Սակայն դրա պատասխանատուն նույնպես ԿԲ-ն էր:

Մանրամասները՝ Civilnet.am–ում։