Լրահոս

21.01.2014 11:07


Հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

Հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

Հունվարի 19-ի՝ լույս 20-ի գիշերը դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձ իրականացնելուց հետո ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Միայն հունվարի 20-ի ողջ օրվա ընթացքում և անցած գիշեր շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում ադրբեջանական զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 240 անգամ՝ մանր և խոշոր տրամաչափի տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների վրա արձակելով ավելի քան 2000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերն անհրաժեշտ քայլեր են ձեռնարկել հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու ուղղությամբ և մարտագծի ողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը