Լրահոս

21.01.2014 10:59


Ուկրաինական «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Կլիչկոն մտադիր է հանդիպել Յանուկովիչին

Ուկրաինական «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Կլիչկոն մտադիր է հանդիպել Յանուկովիչին

Ընդդիմադիր «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն մտադրություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպման մասին՝ քննարկելու երկրում առկա անկարգությունները։

«Յանուկովիչը խոստացել է կարգավորել իրավիճակը, սակայն խոստումը չի պահել։ Ես կգնամ նախագահի մոտ, որպեսզի ստանամ ընդդիմության հինգ հարցերի պատասխանը, որոնք ավելի վաղ էին առաջադրվել»։

Ընդդիմադիրը բոլորին կոչ է արել զերծ մնալ սադրանքներից և չմասնակցել ուժային գործողություններին։ Այս մասին փոխանցում է «РИА Новости»–ին։

Այս խորագրի վերջին նյութերը