Տնտեսական

21.01.2014 10:35


«Գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն ազդեցություն կունենա ապրանքատեսակների գների վրա»

«Գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն ազդեցություն կունենա ապրանքատեսակների գների վրա»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Բողոքում են նաև մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնց գործունեությունը լրջորեն վտանգվել է գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման արդյունքում:

Էջմիածնի պահածոների գործարանի տնօրեն Համլետ Ավագյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն ազդեցություն կունենա ոչ միայն ընկերությունների գործունեության, այլև ապրանքատեսակների գների վրա։

«Մանչո գրուպ»-ի տնօրեն Վանիկ Մոսոյանի կարծիքով՝ այս թանկացումների պատճառով ընկերությունը կունենա ֆինանսական մեծ, անտեղի կորուստներ և նոր դժվարություններ:

Իսկ ՀՀ Արարատի մարզի Դարակերտ համայնքի ղեկավար Ղուկաս Սիմոնյանը, որը միաժամանակ զբաղվում է նաև ջերմոցային տնտեսությամբ, մեզ հետ զրույցում ափսոսանքով հայտնեց, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման պատճառով այս ամիսներին իր ջերմատները չի շահագործում»։

Մանրամասները «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը