Լրահոս

21.01.2014 10:32


Ոստիկանությունը Կիևի կենտրոնում տաքանում է խարույկի մոտ

Ոստիկանությունը Կիևի կենտրոնում տաքանում է խարույկի մոտ

Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության «Բերկուտ» հատուկ նշանակության ստորաբաժանումը և ներքին զորքերի զինծառայողները տաքանում են վառած խարույկների մոտ ցուցարարների հետ հակամարտության վայրում՝ Գրուշևսկի փողոցում։ Այս մասին փոխանցում է «РИА Новости»-ի թղթակիցը։ Իրավապահ մարմինները մեծ խարույկ են վառել Ուկրաինայի Ազգային պատկերասրահի աստիճաններին։ Խարույկի շուրջ կանգնած է ներքին գործերի մի քանի տասնյակ աշխատակից։

Հիշեցնենք, որ բախումները Գրուշևսկայա փողոցում սկսվել են հունվարի 19-ից ուկրաինական իշխանությունների քաղաքականության դեմ ութերորդ ազգային վեչեից հետո։ Այս գիշեր Կիևում –11 աստիճան էր։ Ցուցարարներն էլ շարունակում էին իրավապահների ուղղությամբ «արկեր» նետել։ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Կիևում զանգվածային անկարգությունների հետևանքով տուժել է մոտ 100 իրավապահ, 61-ը հոսպիտալացվել է ՆԳՆ կենտրոնական հոսպիտալ։ Քաղաքային վարչությունը հայտնել է, որ ոստիկաններից բացի՝ տուժել է 104 մարդ, որից 44-ը հոսպիտալացվել է։

Այս խորագրի վերջին նյութերը