ԱՊՀ միջպետական վիճակագրական հանձնաժողովը հրապարակել է 2009թ. առաջին կեսի սոցիալ–տնտեսական ցուցանիշները
ՀՆԱ-ն ավելացնելով 3,6%-ով 2008թ. առաջին կեսի համեմատ՝ Ադրբեջանը ԱՊՀ երկրների շարքում զբաղեցրել է երկրորդ տեղը Ուզբեկստանից հետո։
Տաջիկստանը 2,8%-ով գտնվում է երրորդ տեղում, իսկ Բելառուսն ու Ղրղզստանը 0,3%-ով չորրորդ տեղում են։
Հայաստանում ՀՆԱ-ն կրճատվել է 16,3%-ով, Ռուսաստանում՝ 13,4%-ով, Ղազախստանում՝ 4,1%-ով։
Հունվար-հունիս ամիսներին ԱՊՀ այլ երկրներում արտադրության ծավալները, բացառությամբ Ուզբեկստանի և Ադրբեջանի, կրճատվել են։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալներն Ուկրաինայում կրճատվել են 31,1%-ով, Մոլդովիայում՝ 24,9%-ով, Ղրղզստանում՝ 18,9%-ով, Ռուսաստանում՝ 14,8%-ով, Տաջիկստանում՝ 13,3%-ով, Հայաստանում՝ 11,9%-ով, Բելառուսում՝ 3,6%-ով, Ղազախստանում՝ 2,7%-ով։ Ուզբեկստանում և Ադրբեջանում արտադրության ծավալներն աճել են 9,1 և 1,3%-ով։

ԱՊՀ արդյունաբերությունը կրճատվել է միջինը 25%-ով։
7or.am