Լրահոս

05.08.2009 16:20


Ղրղզստանը ցանկանում է, որ ռուսական բազաները տեղակայվեն Ուզբեկստանի սահմանագծին

Ռուսաստանում Ղրղզստանի դեսպան Ռաիմկուլ Ատտակուրովը հայտարարել է, որ Բիշքեկը կպնդի, որ նոր ռուսական ռազմաբազան ավելի մոտ տեղակայվի ուզբեկական սահամանին՝ Բատկեն նահանգում։

-Ողջ չարիքը սահմանի կողմից է գալիս։ Մեր ցանկությունն այն է, որ ենթադրյալ ռազմաբազան հենց սահմանի մոտ տեղակայվի, որտեղից սկսվում է տարանցումը։ Բացի այդ, այնտեղ զարգացման համար արդեն որոշակի հիմք կա,-ասել է Ռաիմկուլ Ատտակուրովը։

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ դեռ պարզ չէ, թե ռուսական ռազմաբազան որ շրջանում կտեղակայվի՝ Օ՞շ, թե՞ Բատկեն։

Հիշեցնենք, որ Տաշքենդը ռուսական ռազմաբազայի՝ Ղրղզստանի հարավում տեղակայմանը դեմ է արտահայտվել և համարել, որ այն կարող է ապակայունացնել տարածաշրանը։

Ըստ РИА «Новости»

 

Այս խորագրի վերջին նյութերը