Սահակաշվիլի. «Վրաստանը չի ցանկանում պատերազմ Ռուսաստանի հետ»
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ֆրանսիական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում (որի հատվածներն այսօր ցուցադրվել են վրացական հեռուստատեսությամբ) հայտնել է, որ Վրաստանը ոչ մի ցանկություն չի ունեցել և չունի պատերազմել Ռուսաստանի հետ, քանի որ դա կլինի ինքնասպանություն երկրների համար։
-Վրաստանը չի ցանկացել և չի ցանկանում պատերազմ Ռուսաստանի հետ. այդ Ռուսաստանի իշխանություններն են ուզում պատերազմել Վրաստանի հետ։ Ռուսաստանում հայտարարում են, որ չեն ավարտել իրենց գործը Վրաստանում, չեն կարողացել իշխանափոխություն իրականացնել մեր երկրում,-պնդել է Վրաստանի առաջնորդը։
Սահակաշվիլիի կարծիքով՝ Ռուսաստանի գործողությունները «վտանգավոր են ոչ միայն Վրաստանի, այլև ամբողջ աշխարհի համար»։ Նա հավելել է նաև, որ դրա համար «շատ կարևոր է, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը և ողջ միջազգային հանրությունն ակտիվ քաղաքական և դիվանագիտական աջակցություն ցուցաբերեն Վրաստանին»։