Կարծիք

20.01.2014 14:04


Մերի Մովսիսյան

Մերի Մովսիսյան

Երկու օր է՝ հետևում եմ ամսի 18-ի հավաք–երթից հետո հնչեցված կարծիքներին, արձագանքներին։ Այն, որ իշխանության տակ ու համար աշխատող ԶԼՄ–ն ու մարդիկ փորձում էին ամեն կերպ տապալված ներկայացնել երթը, ակնհայտ է. ինձ ուրիշ բան անհասկանալի մնաց։ Ինչպե՞ս եղավ, որ հասարակության մեջ գտնվեցին զանգվածներ, որոնք իրենց հնչեցրած կարծիքներով հետ չմնացին թե՛ որակով, թե՛ քանակով իշխանություններից։
Ինչ վերաբերում էր երթին։ Այո, կային ինչ–ինչ թերություններ, բայց հանրահավաքը ո՛չ միայն մարդաշատ էր, ո՛չ միայն լավ կազմակերպված էր, այլ նաև նպատակաուղղված էր, հստակ ու վճռական։ Այդ հանրահավաքը ցույց տվեց քաղաքացիների տրամադրվածությունն ու վերաբերմունքը վարչակարգի նկատմամբ։ Հանրահավաքին հնչեցված մի շարք կարգախոսներ ցույց տվեց հասարակության տարբեր շերտերի, տարբեր քաղաքական հայացքների տեր մարդկանց համախմբումը մեկ հարթակում։ Դա ժողովրդական համախմբման կարևորագույն գործոններից մեկն է, իսկ ոչ կոալիցիոն 4 ուժերի ներկայությունն ավելի նպաստեց երթին։

Հ. Գ. Օրեր առաջ էլ երթ էր կազմակերպվել, բայց դե, ե՛րթ էլ կա, ե՛րթ էլ։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը