Լրահոս

05.08.2009 15:27


Գուրգեն Արսենյան. «Կա՛մ կառավարության ղեկավարը մոլորության մեջ էր գցում, կա՛մ չէր տիրապետում իրավիճակին»

Գուրգեն Արսենյան. «Կա՛մ կառավարության ղեկավարը մոլորության մեջ էր գցում, կա՛մ չէր տիրապետում իրավիճակին»

-ՀՀ կառավարության կողմից վարվող քաղաքականությունը ձախողված է,- «7օր»-ի հարցին ի պատասխան՝ «Հայելի» ակումբում ասել է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը։ Նա ձախողված է համարում և՛ կառավարության կողմից հռչակված, և՛ չհռչակված, բայց իրականացվող քաղականությունները.

-2008թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում կառավարության ղեկավարի կողմից հնչեցված հայտարարությունները, կոչերը, տնտեսական տեսլականները 180 աստիճանով տարբերվում էին այն իրականությունից, որը մենք ունեցանք հունվար-մարտ ամիսներին։ Այսինքն, կա՛մ կառավարության ղեկավարը, իմանալով՝ ինչ է սպասվում հայկական տնտեսական համակարգերին, ասում էր այլ բան, մոլորության մեջ գցում ունկնդիրներին, կա՛մ չէր տիրապետում իրավիճակին։ Երկուսն էլ ինձ համար շատ բացասական գնահատական ունեցող երևույթներ են։ Ելնելով վերոնշյալից՝ ես կարող եմ ասել, որ այն, ինչը դրանից հետո է ասվել, ինձ պարզապես հավատ չի ներշնչում։

Ամիսներ առաջ հակաճգնաժամային խնդիրները քննարկելու նպատակով տեղի ունեցած ՀՀ նախագահի և քաղաքական կուսակցությունների ղեկավարների հանդիպման ժամանակ էլ, որին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Գ. Արսենյանը հայտարարել է.

-Կառավարության գործունեության նպատակները և ազնվությունն անձամբ ինձ հավատ չեն ներշնչում։ Ես կասկածի տակ եմ դնում այդ գործունեությունը։

Թե ի՞նչ է պատասխանել Ս. Սարգասյանը, Գ. Արսենյանը հրաժարվել է հրապարակել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը