Լրահոս

05.08.2009 14:44


Թուրքիայի խորհրդարանը նոր խոսնակ կունենա

Օգոստոսի 4-ին Թուրքիայի խորհրդարանը նիստ էր գումարել նոր խոսնակ ընտրելու համար: Սակայն ընտրությունների առաջին երկու փուլերը որևէ արդյունքի չեն հանգեցրել: Այսօր տեղի են ունենալու այդ ընտրությունների երրորդ և չորրորդ փուլերը: Նշվում է, որ հավանական հաղթողը կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված արդարադատության նախկին նախարար Մեհմեդ Ալի Շահինն է: Երեկ տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Շահինը ստացել է 315 ձայն, այնինչ ընտրությունների առաջին երկու փուլերում հաղթանակ տանելու համար անհրաժեշտ է խորհրդարանի 550 անդամներից 367-ի քվեն:

Ըստ խորհրդարանի կանոնադրության՝ խոսնակի ընտրությունների երրորդ փուլում հաղթում է այն թեկնածուն, որը կստանա 276 ձայն: Թուրքիայի խորհրդարանում «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ունի 338 պատգամավոր, հետևաբար, կարելի է վստահ լինել, որ Թուրքիայի խորհրդարանի նոր խոսնակի անունն այսօր արդեն պարզ կլինի:

Ըստ «Zaman»-ի

 

 

Այս խորագրի վերջին նյութերը