Քաղաքական

18.01.2014 16:07


Լևոն Զուրաբյան. «Սա ոչ թե բարեփոխում է, այլ թալան»

Լևոն Զուրաբյան. «Սա ոչ թե բարեփոխում է, այլ թալան»

–Սա ոչ թե բարեփոխում է, այլ թալան,–այսօր Ազատության հրապարակում ընդդեմ կուտակային կենսաթոշակային պարտադիր վճարի հրավիրված հավաքի ժամանակ հայտարարել ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Անկախ և ինքնիշխան Հայաստանը սկսվում է ա՛յս հրապարակից։ Այսօր այս հավաքը կայացավ և իշխանություններին ապացուցեց, որ ժողովուրդը ոտքի է կանգնում: Այս բազմամարդ հանրահավաքը հասարակության և ԱԺ ոչիշխանական քաղաքական ուժերի համախմբվածության արդյունքն է,-ասել է Լ. Զուրաբյանը:

Նրա խոսքերով՝ զույգ սարգսյանների ավազակապետական բուրգը կողոպտում է ժողովրդին.

–Համաշխարհային բանկի տվյալներով՝ Սերժ և Տիգրան Սարգսյանների կառավարման շրջանում փողերի լվացման և կոռուպցիայի միջոցով 5մլրդ կապիտալ դուրս է եկել Հայաստանից: Հիմա մեր գումարները վստահենք Վիրջինյան կղզիներում և կիպրոսյան օֆշորներում գործունեություն ծավալած թալանչների՞ն։

«Ո՜չ»,–Լ. Զուրաբյանի հարցին արձագանքել են բողոքի գործողության մասնակիցները։

–Թույլ չենք տալու սեփական ժողովրդին թալանել։ Բանալին ժողովրդի համախմբվածության մեջ է։ Ոտքի ենք ելնելու թալանին վերջ տալու համար,-ընդգծել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը