Լրահոս

05.08.2009 14:38


Հրանտ Բագրատյան. «Սերժ Սարգսյանը սխալ կանի, եթե հոկտեմբերին չգնա Թուրքիա»

Հրանտ Բագրատյան. «Սերժ Սարգսյանը սխալ կանի, եթե հոկտեմբերին չգնա Թուրքիա»

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանը սխալ կանի, եթե հոկտեմբերին չգնա Թուրքիա՝ երկու երկրների հավաքականների ֆուտբոլային հանդիպումը դիտելու։

-Ճիշտ կլինի գնալը, որովհետև նույնիսկ թշնամու հետ պետք է նորմալ թշնամություն անել։ Չգնալը ես կհամարեի բացարձակ հիմարություն։ Ինքն է սկսել, հիմա ինչո՞ւ է թշնամացնում։ Կստացվի, որ թուրքերը կհասնեն իրենց նպատակին։

Հ. Բագրատյանն ընդգծել է, որ այս հարցում պետք է զգույշ լինել, որովհետև Թուրքիան հզոր պետություն է. իր տարածքով և բնակչությամբ այն մոտ 25 անգամ գերազանցում է Հայաստանին, իսկ տնտեսական ներուժով գերազանցում է 90 անգամ։

-Չի կարելի այդ հարաբերություններում ցուցաբերել տղայական մոտեցում,- նշել է Հ. Բագրատյանը՝ միայն բաց սահմաններով Թուրքիա գնալու Սերժ Սարգսյանի խոսքերն անվանելով տղայական հայտարարություն։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը