Լրահոս

05.08.2009 14:21


Արևմտյան ուժերը կհամագործակցեն իրանական վարչակազմի հետ

Արևմտյան ուժերը ազդարարել են, որ իրենք պատրաստ են համագործակցել իրանական վարչակազմի հետ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի` օգոստոսի 5-ին կայանալիք երդմնակալության արարողությունից հետո` անկախ այն բանից, որ ընտրությունների արդյունքների շուրջ ցույցերը շարունակվում են: Սպիտակ տունը հայտարարել է, որ իրենք Ահմադինեջադին դիտարկում են որպես Իրանի «ընտրված» նախագահ, իսկ Բրիտանիայի արտաքին գործերի գերատեսչությունը՝ Ֆորեյն Օֆիսն  ասել է, որ Թեհրանում Բրիտանիայի դեսպան Սիմոն Գլասը մասնակցելու է արարողությանը: Հիշեցնենք, որ արևմտյան չորս երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի առաջնորդները միացել են սիմվոլիկ բողոք ակցիային՝ հայտարարելով, որ իրենք շնորհավորական նամակներ չեն ուղարկելու նախագահ Ահմադինեջադին:

Ըստ «The Telegraph»-ի

 

 

Այս խորագրի վերջին նյութերը