Ես ծանոթ եմ այդ անդրադարձներին և, անկեղծ ասած, մի տեսակ զարմանք եմ ապրում: Ո՞րն է անբարոյականություն: Եթե այդ ժամանակաշրջանի վարչապետը Անդրանիկ Մարգարյանը չի եղել, ապա մեզանից մի կողմը տառապում է հիշողության կորստով, այլապես անհասկանալի է ոմանց և հատկապես Ռազմիկ Զոհրաբյանի կեցվածքը: Մյուսների անդրադարձներին ծանոթանալով՝ հասկանում եմ, որ նրանք խոսում են պարզապես ինչ-որ բան ասելու համար, քանզի վաղը կարող է մեղադրվեն պասիվության մեջ: Հետո գիտեք, առաջանում է մի հետաքրքիր պատկեր: Ես չեմ կարող ինձ համարել Անդրանիկ Մարգարյանի զինակիցն ու մտերիմը, չնայած ժամանակին պատերազմի տարիներին նրա հետ միասին եղել ենք Շահումյանում, Մարտունաշենում: Նրա՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում մեր հարաբերություններն եղել են պաշտոնական: Գոնե մեկ առիթով, որի մասին ժամանակին ի լուր աշխարհի վկայել է հենց ինքը՝ Անդրանիկ Մարգարյանը, մենք հանդիպել ենք ու բավականին երկար զրուցել: Մենք միասին եղել ենք նաև այն ժամանակ ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ, և թեկուզ միայն այդ հանդիպումներից գիտեմ, թե այն ժամանակ Անդրանիկ Մարգարյանը ինչ վերաբերմունք ուներ ոմանց նկատմամբ, այդ թվում նաև Տիգրան Սարգսյանի, որն այն ժամանակ Կենտրոնական բանկի նախագահն էր և Հայաստանի Հանրապետական կուսակցույթան անդամ չէր (ես որոշ հանրապետականների մթագնած հիշողությունը անհրաժեշտության դեպքում կարող եմ թարմացնել, թե հատկապես ինչով էր դա պայմանավորված, և իրենք էլ ժամանակին այդ մասին գիտեին): Այժմ ի՞նչ է պատահել: Գուցե ոմանք հենց այդ օրերի համար ծածուկ վրեժխնդի՞ր են լինում լուսահոգի Անդրանիկ Մարգարյանից, և նրա կուսակիցները լռում են, իսկ ես, որ արձանագրում եմ ուղղակի փաստը, որ ով է եղել վարչապետը, պարզվում է դա անբարոյականություն է: Լա´վ, եկե´ք հասկանանք. հիմա ե՞ս եմ անբարոյական վերաբերմունք ցույց տալիս, երբ ասում եմ ճշմարտությունը, թե նրա՞նք, ովքեր այդ ճշմարտությունները թաքցնում են իրենց նախկին ընկերոջ ու կուսակցական առաջնորդի շիրիմի հետևում թաքնված: Ցավոք սրտի, այս երևույթը հանրապետականների համար դառնում է գործելավոճ: Սթափվե´ք, պարոնա´յք:
Փառք Աստծո, նախ՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իմ պաշտպանության կարիքը չունի: Երկրորդ՝ թող մատնանշեն մեր պատմության վերջին քսանհինգ տարիների մի հատված, երբ ես քաղաքական առումով ակտիվ չեմ եղել, և երրորդ՝ եթե գոնե որևէ հանրապետական փորձեր ինքնաբուխ պաշտպանել Անդրանիկ Մարգարյանին, ապա գուցե այդ պարագայում նրանց շարքերում առաջացած խուճապը ընկալելի կլիներ: Այնպես որ նրանք վախենալու որևէ առիթ չունեն: Իսկ իրերն իրենց անունով կոչելը փորձել մեկնաբանել հայեցողական ձևով արդեն իրենց՝ ՀՀԿ-ականների գործն է, և այստեղ ես անելիք չունեմ:
Գիտեք ինչ, կարող եք հարցնել բոլոր լրատվամիջոցներին, և նրանք կվկայեն, որ ես երբեք չեմ խուսափել իրենց հարցերին պատասխանելուց, և եթե նրանք այս օրերին ակտիվորեն ինձ են ուղղում Ձեր կողմից մատնանշված բանավեճի մասին հարցերը, ես ինչպես միշտ դրանց պատասխանում եմ: Եթե այլոք ասելու բան ունեն, և լրատվամիջոցներն էլ նրանց ասածը լսելու և հանրությանը ներկայացնելու ցակնություն ունեն, ապա քավ լիցի, դա ամեն մեկի առանձին վերցրած գործն է, և ես այդտեղ ասելիք չունեմ: Արմեն Մովսիսյանի պարագայում դեպքը զավեշտալի էր: Մարդը Ռ. Քոչարյանին քննադատում է մի բանի համար, որում հիմնական պատասխանատու անձը եղել է ինքը, ընդ որում, գուցե պարոն Մովսիսյանը չի հիշում կամ ինչ-որ պատճառով չի ուզում ակնարկել, որ գործող Նախագահ Սերժ Սարգսյանը «գույք պարտքի դիմաց» պայմանագրի շրջանակներում միջկառավարական հանձնաժողովի համանախագահն էր: Հիմա ի՞նչ: Կամ պետք է այդ մարդիկ ընդունեն, որ իրենք ոչինչ չեն արել, այլապես ինձ համար տարօրինակ է, որ երբ խոսվում է հաջողությունների մասին, բոլորը տեր են, նույնիսկ վիճարկում են, թե իրենցից ով է, առանց հաշվի առնելու որևէ մեկի կամքն ու ցանկությունը, հաղթել պատերազմում, իսկ եթե մի փոքր անհաջողություն կա, ապա մեղավորներն ուրիշներն են: Այս պարադոքսի պատասխանը հանրապետականները թող փնտրեն հենց իրենց ներսում: Իսկ այս ամենից կարելի է եզրակացնել, որ վարչապետը և կառավարության մյուս անդամները այս ձևով հող են նախապատրաստում իրենց ամբողջ ձախողումները հետագայում վերագրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին, միաժամանակ փորձում են արդեն իրենց լեզվով ասած «կռիվ» հրահրել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև՝ առաջնորդվելով երկուսի կռվից երրորդն է շահում սկզբունքով: Այնպես որ կարծում եմ՝ խորհելու և մտածելու բավականին մեծ և լուրջ թեմա կա բոլորի համար:
Գառնիկ Իսագուլյան. «Ես գիտեմ, թե Անդրանիկ Մարգարյանն ինչ վերաբերմունք ուներ Տիգրան Սարգսյանի նկատմամբ»
Հարցազրույց «Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ
Պարոն Իսագուլյան, ներքաղաքական վերջին զարգացումների արդյունքում որոշ ՀՀԿ-ականներ, անդրադառնալով Տիգրան Սարգսյանի կողմից նախորդ իշխանությունների հասցեին արված քննադատություններին առ այն, որ այն ժամանակ փչված փուչիկները պատճառ են իր կառավարության ձախողումների, և այդ առնչությամբ Ձեր այն դիտարկմանը, որ ըստ էության Տ. Սարգսյանը քննադատել է Անդրանիկ Մարգարյանի կառավարության գործունեությունը, հայտարարել են, որ անբարոյականություն է ոմանց կողմից լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի անունը շահարկել՝ ի նկատի ունենալով հատկապես Ձեզ:
Ես ծանոթ եմ այդ անդրադարձներին և, անկեղծ ասած, մի տեսակ զարմանք եմ ապրում: Ո՞րն է անբարոյականություն: Եթե այդ ժամանակաշրջանի վարչապետը Անդրանիկ Մարգարյանը չի եղել, ապա մեզանից մի կողմը տառապում է հիշողության կորստով, այլապես անհասկանալի է ոմանց և հատկապես Ռազմիկ Զոհրաբյանի կեցվածքը: Մյուսների անդրադարձներին ծանոթանալով՝ հասկանում եմ, որ նրանք խոսում են պարզապես ինչ-որ բան ասելու համար, քանզի վաղը կարող է մեղադրվեն պասիվության մեջ: Հետո գիտեք, առաջանում է մի հետաքրքիր պատկեր: Ես չեմ կարող ինձ համարել Անդրանիկ Մարգարյանի զինակիցն ու մտերիմը, չնայած ժամանակին պատերազմի տարիներին նրա հետ միասին եղել ենք Շահումյանում, Մարտունաշենում: Նրա՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում մեր հարաբերություններն եղել են պաշտոնական: Գոնե մեկ առիթով, որի մասին ժամանակին ի լուր աշխարհի վկայել է հենց ինքը՝ Անդրանիկ Մարգարյանը, մենք հանդիպել ենք ու բավականին երկար զրուցել: Մենք միասին եղել ենք նաև այն ժամանակ ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ, և թեկուզ միայն այդ հանդիպումներից գիտեմ, թե այն ժամանակ Անդրանիկ Մարգարյանը ինչ վերաբերմունք ուներ ոմանց նկատմամբ, այդ թվում նաև Տիգրան Սարգսյանի, որն այն ժամանակ Կենտրոնական բանկի նախագահն էր և Հայաստանի Հանրապետական կուսակցույթան անդամ չէր (ես որոշ հանրապետականների մթագնած հիշողությունը անհրաժեշտության դեպքում կարող եմ թարմացնել, թե հատկապես ինչով էր դա պայմանավորված, և իրենք էլ ժամանակին այդ մասին գիտեին): Այժմ ի՞նչ է պատահել: Գուցե ոմանք հենց այդ օրերի համար ծածուկ վրեժխնդի՞ր են լինում լուսահոգի Անդրանիկ Մարգարյանից, և նրա կուսակիցները լռում են, իսկ ես, որ արձանագրում եմ ուղղակի փաստը, որ ով է եղել վարչապետը, պարզվում է դա անբարոյականություն է: Լա´վ, եկե´ք հասկանանք. հիմա ե՞ս եմ անբարոյական վերաբերմունք ցույց տալիս, երբ ասում եմ ճշմարտությունը, թե նրա՞նք, ովքեր այդ ճշմարտությունները թաքցնում են իրենց նախկին ընկերոջ ու կուսակցական առաջնորդի շիրիմի հետևում թաքնված: Ցավոք սրտի, այս երևույթը հանրապետականների համար դառնում է գործելավոճ: Սթափվե´ք, պարոնա´յք:
Ոմանք Ձեզ մեղադրում են նաև, որ Դուք, պաշտպանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ուզում եք հնաբնակ ու նոր հանրապետականների միջև կռիվ հրահրել՝ նրանց կուռ շարքերը տրոհելու համար, և դրանով է պայմանավորված Ձեր ներկա ակտիվությունը:
Փառք Աստծո, նախ՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իմ պաշտպանության կարիքը չունի: Երկրորդ՝ թող մատնանշեն մեր պատմության վերջին քսանհինգ տարիների մի հատված, երբ ես քաղաքական առումով ակտիվ չեմ եղել, և երրորդ՝ եթե գոնե որևէ հանրապետական փորձեր ինքնաբուխ պաշտպանել Անդրանիկ Մարգարյանին, ապա գուցե այդ պարագայում նրանց շարքերում առաջացած խուճապը ընկալելի կլիներ: Այնպես որ նրանք վախենալու որևէ առիթ չունեն: Իսկ իրերն իրենց անունով կոչելը փորձել մեկնաբանել հայեցողական ձևով արդեն իրենց՝ ՀՀԿ-ականների գործն է, և այստեղ ես անելիք չունեմ:
Պարոն Իսագուլյան, բոլոր դեպքերում ընդունեք, որ վերջին շրջանում Դուք շատ ակտիվ եք և, ըստ էության, անդրադառնում եք սկսված «բանավեճի» բոլոր դրվագներին: Դուք պատասխանեցիք նաև Արմեն Մովսիսյանի վերլուծությանը:
Գիտեք ինչ, կարող եք հարցնել բոլոր լրատվամիջոցներին, և նրանք կվկայեն, որ ես երբեք չեմ խուսափել իրենց հարցերին պատասխանելուց, և եթե նրանք այս օրերին ակտիվորեն ինձ են ուղղում Ձեր կողմից մատնանշված բանավեճի մասին հարցերը, ես ինչպես միշտ դրանց պատասխանում եմ: Եթե այլոք ասելու բան ունեն, և լրատվամիջոցներն էլ նրանց ասածը լսելու և հանրությանը ներկայացնելու ցակնություն ունեն, ապա քավ լիցի, դա ամեն մեկի առանձին վերցրած գործն է, և ես այդտեղ ասելիք չունեմ: Արմեն Մովսիսյանի պարագայում դեպքը զավեշտալի էր: Մարդը Ռ. Քոչարյանին քննադատում է մի բանի համար, որում հիմնական պատասխանատու անձը եղել է ինքը, ընդ որում, գուցե պարոն Մովսիսյանը չի հիշում կամ ինչ-որ պատճառով չի ուզում ակնարկել, որ գործող Նախագահ Սերժ Սարգսյանը «գույք պարտքի դիմաց» պայմանագրի շրջանակներում միջկառավարական հանձնաժողովի համանախագահն էր: Հիմա ի՞նչ: Կամ պետք է այդ մարդիկ ընդունեն, որ իրենք ոչինչ չեն արել, այլապես ինձ համար տարօրինակ է, որ երբ խոսվում է հաջողությունների մասին, բոլորը տեր են, նույնիսկ վիճարկում են, թե իրենցից ով է, առանց հաշվի առնելու որևէ մեկի կամքն ու ցանկությունը, հաղթել պատերազմում, իսկ եթե մի փոքր անհաջողություն կա, ապա մեղավորներն ուրիշներն են: Այս պարադոքսի պատասխանը հանրապետականները թող փնտրեն հենց իրենց ներսում: Իսկ այս ամենից կարելի է եզրակացնել, որ վարչապետը և կառավարության մյուս անդամները այս ձևով հող են նախապատրաստում իրենց ամբողջ ձախողումները հետագայում վերագրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին, միաժամանակ փորձում են արդեն իրենց լեզվով ասած «կռիվ» հրահրել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև՝ առաջնորդվելով երկուսի կռվից երրորդն է շահում սկզբունքով: Այնպես որ կարծում եմ՝ խորհելու և մտածելու բավականին մեծ և լուրջ թեմա կա բոլորի համար:
Հարցազրույցը՝ Ժաննա Ծառուկյանի
Աղբյուրը՝ http://evdu.am/blog/2014/01/17/%D5%A3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%AB%D5%AF-%D5%AB%D5%BD%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A5%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%BD%D5%AB-%D5%AF%D5%BC%D5%BE%D5%AB%D6%81-%D5%A5%D6%80/