Լրահոս

05.08.2009 14:13


Մոսկվան ուշադիր հետևում է վրաց-օսական սահմանում տեղի ունեցող զարգացումներին

- Ռուսաստանն ուժեղացրել է Հարավային Օսիայում գտնվող իր զինվորների և սահմանապահների մարտական պատրաստվածությունը, ինչը կապված է վրացական կողմի սադրանքների հետ,- օգոստոսի 4-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: Դիվանագետը նաև հայտարարել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է վրաց-օսական սահմանում տեղի ունեցող զարգացումներին: Հիշեցնենք, որ հերթական միջադեպը տեղի է ունեցել նախօրեին: Հարավային Օսիայի՝ Տեղեկատվության և մամուլի նախարարության տվյալներով՝ վրացական Պլավլի գյուղի տարածքից կրակ է բացվել Ցխինվալի շրջանի Օտրև գյուղի ուղղությամբ: Իր հերթին, Վրաստանի ՆԳՆ-ը հայտարարել է Գորիի շրջանի Պլավիսմանի գյուղում տեղակայված իր սահմանային անցակետի ուղղությամբ կրակ բացելու մասին:

Ըստ «News Georgia»-ի

 

 

Այս խորագրի վերջին նյութերը