Սերժ Սարգսյանը՝ «Գույք պարտքի դիմաց» գործարքի մասին, կամ ինչպես է Արմեն Մովսիսյանը հայտնվում հիմար վիճակի մեջ
Zham.am-ն արդեն հիշեցրել է Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին այն մասին, որ «Գույք պարտքի դիմաց» գործարքը ստորագրել է անձմաբ Սերժ Սարգսյանը: Այժմ արժե նաև մեջբերել, թե 2006թ-ին ինչպես է արտահայտվել այդ ժամանակ ՀՀ ՊՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանը Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը վաճառելու մասին: Մեջբերում Հայոց աշխարհ օրաթերթի 2006թ-ի ապրիլ 12-ի համարից ու Արմենպրեսսից «Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վաճառքը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը նպատակահարմար գործարք է»: Այդ մասին երեկ նշել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Ըստ նրա՝ 5-րդ բլոկի գործարկման համար պետք էր ծախսել առնվազն 180 միլիոն դոլար, ինչը կփոխատուցվեր միայն տասը տարվա ընթացքում:
«5-րդ բլոկը նման է մի տան, որի նկուղն է միայն կառուցված, եւ այլեւս ոչինչ չկա»,- ասել է նախարարը: «Որոշ մարդիկ, իրենց գիտունների տեղ դնելով, նշում են, թե 5-րդ բլոկը վերագործարկելու համար անհրաժեշտ էր ընդամենը 150 միլիոն դոլար»,- նշել է Ս.Սարգսյանը՝ ավելացնելով, որ նման դիրքորոշումն իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ «նախ՝ այդ բլոկը չի աշխատել, որ վերագործարկվեր», եւ, բացի դրանից, ներդրվող գումարի հայթայթման խնդիր կար: Նախարարի խոսքերով՝ բլոկի գործարկման համար Հայաստանի կողմից ներդրումներ կատարելու պարագայում շահույթի մասին կարելի կլիներ խոսել միայն 2017 թվականին:
«Այսինքն, միայն 2017 թվականին կունենայինք օգուտով աշխատող ձեռնարկություն, իսկ մինչ այդ գազն ինչքան կթանկանար եւ օգուտն ինչքան կլիներ, ասելն անհնար է»,- ասել է Ս.Սարգսյանը: Ըստ նրա՝ վաճառքն արդարացված է նրանով, որ գազի գնի թանկացում չի լինի, եւ կապահովվի ներդրում բլոկի գործարկման համար. «Տնտեսական գործարքներին քաղաքականություն խառնելով՝ չի ստացվում ո՛չ քաղաքականություն եւ ո՛չ էլ տնտեսություն: Մենք պետք է նայենք, թե մեր տնտեսության համար ինչ շահավետ առաջարկություն է արվում: Կա շահավետ առաջարկություն, ուրեմն պետք է ընդունել»,- ընդգծել է նախարարը՝ նշելով, որ կարեւոր չէ՝ այդ առաջարկություն անողը Ռուսաստանն է, թե այլ երկիր: Zham.am
Սերժ Սարգսյանը՝ «Գույք պարտքի դիմաց» գործարքի մասին, կամ ինչպես է Արմեն Մովսիսյանը հայտնվում հիմար վիճակի մեջ
Zham.am-ն արդեն հիշեցրել է Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին այն մասին, որ «Գույք պարտքի դիմաց» գործարքը ստորագրել է անձմաբ Սերժ Սարգսյանը: Այժմ արժե նաև մեջբերել, թե 2006թ-ին ինչպես է արտահայտվել այդ ժամանակ ՀՀ ՊՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանը Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը վաճառելու մասին:
Մեջբերում Հայոց աշխարհ օրաթերթի 2006թ-ի ապրիլ 12-ի համարից ու Արմենպրեսսից
«Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վաճառքը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը նպատակահարմար գործարք է»:
Այդ մասին երեկ նշել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Ըստ նրա՝ 5-րդ բլոկի գործարկման համար պետք էր ծախսել առնվազն 180 միլիոն դոլար, ինչը կփոխատուցվեր միայն տասը տարվա ընթացքում:
«5-րդ բլոկը նման է մի տան, որի նկուղն է միայն կառուցված, եւ այլեւս ոչինչ չկա»,- ասել է նախարարը:
«Որոշ մարդիկ, իրենց գիտունների տեղ դնելով, նշում են, թե 5-րդ բլոկը վերագործարկելու համար անհրաժեշտ էր ընդամենը 150 միլիոն դոլար»,- նշել է Ս.Սարգսյանը՝ ավելացնելով, որ նման դիրքորոշումն իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ «նախ՝ այդ բլոկը չի աշխատել, որ վերագործարկվեր», եւ, բացի դրանից, ներդրվող գումարի հայթայթման խնդիր կար:
Նախարարի խոսքերով՝ բլոկի գործարկման համար Հայաստանի կողմից ներդրումներ կատարելու պարագայում շահույթի մասին կարելի կլիներ խոսել միայն 2017 թվականին:
«Այսինքն, միայն 2017 թվականին կունենայինք օգուտով աշխատող ձեռնարկություն, իսկ մինչ այդ գազն ինչքան կթանկանար եւ օգուտն ինչքան կլիներ, ասելն անհնար է»,- ասել է Ս.Սարգսյանը:
Ըստ նրա՝ վաճառքն արդարացված է նրանով, որ գազի գնի թանկացում չի լինի, եւ կապահովվի ներդրում բլոկի գործարկման համար. «Տնտեսական գործարքներին քաղաքականություն խառնելով՝ չի ստացվում ո՛չ քաղաքականություն եւ ո՛չ էլ տնտեսություն: Մենք պետք է նայենք, թե մեր տնտեսության համար ինչ շահավետ առաջարկություն է արվում: Կա շահավետ առաջարկություն, ուրեմն պետք է ընդունել»,- ընդգծել է նախարարը՝ նշելով, որ կարեւոր չէ՝ այդ առաջարկություն անողը Ռուսաստանն է, թե այլ երկիր:
Zham.am