Կարծիք

17.01.2014 12:16


Երեկվա ավտո-երթի ակցիայի ժամանակ ոստիկանությունը, ոչ ՃՈ-ից, գրանցում էր մեքենաների համարանիշները

Երեկվա ավտո-երթի ակցիայի ժամանակ ոստիկանությունը, ոչ ՃՈ-ից, գրանցում էր մեքենաների համարանիշները

Երեկվա ավտո-երթի ակցիայի ժամանակ ոստիկանությունը, ոչ ՃՈ-ից, գրանցում էր մեքենաների համարանիշները: Սա իշխանությունների հերթական էժանագին հնարքն է՝ խոչընդոտելու մարդկանց ճշմարիտ բողոքը: Ոստիկանության բաժանմունքից հնարավոր է՝ տարբեր անհիմն պատճառաբանություններով կանչեն մեքենաների սեփականատերերին բաժանմունքներ (արդեն իսկ նման դեպքեր գրանցվում են): Խնդրում եմ հետևել հետևյալ պարզ կետերին.
Այժմ ի գիտություն մեզ բոլորիս՝

Եթե իրավապահ մարմինների ներկայացուցիչները մեզ մոտենում և հրավիրում են ոստիկանական բաժին կամ հեռախոսակապի միջոցով են դա իրականացնում, ապա մենք լիովին իրավունք ունեք հրաժարվելու ենթարկվել այդ անօրինական պահանջին: Քանի որ ոստիկանական բաժին կամ իրավապահ այլ մարմին կանչվում են գրավոր ծանուցագրով՝ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, ՀՀ ոստիկանության մասին ՀՀ օրենքների, ինչպես նաև ՀՀ կառավարության 14,06,2007թ. հ. 14-Ն որոշման համաձայն (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=37772):
1) Ծանուցագրում պետք է նշված լինեն, թե ով (անուն, ազգանուն, պաշտոն, կոչում) է կանչում, ում է կանչում, ինչպիսի կարգավիճակով (վկա, տուժող, կասկածյալ, մեղադրյալ), ուր (վայրը, հասցեն պետք է լինի միմիայն վարչական շենք, այլ ոչ թե սրճարան կամ փաբ) և երբ (օրն ու ժամը) պետք է ներկայանա կանչվողը, ինչպես նաև անհարգելի պատճառներով չներկայանալու հետևանքները:
2) Այդ Ծանուցագիրը կանչվող անձին հանձնվում է ստորագրությամբ կամ փոխանցվում է կապի միջոցներով (փոստի առաքման): Կանչվող անձի երկրից ժամանակավոր բացակայության դեպքում ծանուցագիրը հանձնվում է կանչվողի ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկին, հարևաններին, համատիրությանը (բնակարանային շահագործման կազմակերպությանը) կամ փոխանցվում է նրան աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմի միջոցով:
3) Հարցաքննության կանչված անձը պարտավոր է ներկայանալ Ծանուցագրում նշանակված ժամկետում: Չներկայանալու դեպքում, նախապես իրազեկել կանչողին հետադարձ հասցեով:

4) Անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում Ծանուցագրով կանչված անձը կարող է բերման ենթարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հիմքով: Սա այն դեպքում, երբ քաղաքացին մեկ անգամից ավել ստացել է Ծանուցումները, սակայն չի արձագանքել:
5) Անչափահասները, որպես կանոն, կանչվում են իրենց օրինական ներկայացուցիչների միջոցով նույն ձևով ու եղանակով:

6) Շատ կարևոր է, որ այդ Ծանուցագիրը ստանալուց հետո խորհրդակցեք ձեզ ծանոթ իրավաբանի կամ փաստաբանի հետ, ով համառոտ ձեզ կբացատրի ձեր իրավունքներն ու պարտականությունները և կստանձնի ձեր իրավունքների պաշտպանությունը:

7) Աշխատեք մենակ չգնալ ոստիկանական բաժին կամ այլ իրավապահ մարմնի վայր, կամ գնում եք փաստաբանի հետ միասին, կամ նախապես ձեր այցի մասին իրազեկում եք ձեր ընտանիքի անդամներին կամ ընկերների, ում հետ կարող ենք կապ պահպանել:

8) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբ 116 և շուրջօրյա ծառայություն 096-11-61-00:
9) ՀՀ փաստաբանների պալատ՝ 547128, 564524

Մանուկ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս խորագրի վերջին նյութերը