Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ գազի սակագնի բարձրացման հետևանքով Հայաստանումսուրսոցիալականխնդիրէառաջացել։
Նա նշել է, որ ՀԾԿՀ–ի այդ որոշումը վիճարկելու համար «Եկեք կանխենք գազի գնի թանկացումը» նախաձեռնությունը հերթական անգամ դիմելու է ՀՀ վարչական դատարան:
–Սա իշխանությունների համար շանս է՝ հետ կանգնելու գազի գնի թանկացման այդ որոշումից։ Այն ամեն օր է՛լ ավելի է սրում երկրում սոցիալական վիճակը։ Եթե իշխանությունները հետ չկանգնեն այս որոշումից, քաղաքացիական անհնազանդությունն արդարացված կլինի,-ասել է Ա. Ղուկասյանը:
Նա այս հարցում անհրաժեշտություն է համարում հասարակության միավորումը, քանի որ սպառած գազի դիմաց անհատական չվճարումների դեպքում պարզապես կանջատեն նրանց գազը, իսկ միասնական գործողություններն արդյունավետ կլինեն։
–Այս ամենում պետք է տեսնել նաև քաղաքական ենթատեքստ,-ավելացրել է Անդրիաս Ղուկասյանը:
Անդրիաս Ղուկասյան. «Քաղաքացիական անհնազանդությունն արդարացված կլինի»
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ գազի սակագնի բարձրացման հետևանքով Հայաստանում սուր սոցիալական խնդիր է առաջացել։

7or.am