Հատկապես վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչների տարբեր հայտարարությունները մեկնաբանելիս շատ հաճախ տրվում է «ցինիկ» որակումը։ Ընդ որում, դա արվում է ընդգծված՝ ցույց տալու խիստ վրդովված լինելը կամ շեշտելու քննադատության թիրախի անարժանության աստիճանը։
Բացարձակապես սխալ մոտեցում է։ Ցինիզմը (կինիզմ) փիլիսոփայության լուրջ ուղղություններից է։ Ցինիկ կարող է լինել բարձր ինտելեկտի, սուր հումորի և այլնի տեր մարդը։
Ցինիկը Դիոգենեսն էր։ Ի՞նչ եք կարծում՝ Գալուստ Սահակյանը կամ նման տեսակն իր կյանքի ցանկացած տարիքում երբևէ կհանդգնի՞ աշխարհի հզորագույններից մեկին ասել. «Մի կողմ քաշվի՛ր, արևը ծածկում ես»։ Բնականաբար, ո՛չ։ Նրանք լրիվ այլ բանի համար են ստեղծված։ Դուք հասկացաք։
Ուրիշ բան է, որ այօրվա «էլիտան» ոչ միայն իրականությունից է կտրված, այլև կորցրել է տակտի ու չափի զգացումը։ Կամ էլ երբևէ չի ունեցել։ Այնպես որ, երբ արձագանքելու եք այս կամ այն անհեթեթությանը, «ցինիկ» ձևակերպումը մի՛ օգտագործեք։ Դա շռայլ հաճոյախոսություն է։ Ելեք այն սկզբունքից, որ գործ ունեք սովորական անտակտության հետ՝ դրանից բխող գնահատականներով ու որակումներով։
Առավոտյան շամպայն խմողները

Իսկ ցինիկները դեռ կգան...
Վախթանգ Մարգարյան