Օգոստոսի 4-ին, ժամը 23.44-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում՝ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրում: Դեռևս չպարզված հանգամանքներում «ԿՌԱԶ» մակնիշի 13ՕՕ137 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների վարչությունից, մինչև հրշեջ-փրկարարների ժամանելը՝ ոստիկանների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել Վանաձոր քաղաքի բնակիչ 1964 թ. ծնված Սենիկ Աղաջանյանը, որը տեղափոխվել է Սպիտակի հիվանդանոց:
Առաջին բուժօգնություն ստանալով՝ տուժածը դուրս է գրվել հիվանդանոցից:
Մեքենան շրջվել է