Քաղաքական

17.01.2014 09:29


Էներգետիկայի նախարարը քաղաքո՞ւմ չէ

Էներգետիկայի նախարարը քաղաքո՞ւմ չէ

Երեկ ՀՀ կառավարության նիստում հաստատվեց «Հայռուսգազարդ»-ի բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական «Գազպրոմի»-ին վաճառելու պայմանագիրը:

«Սակայն հարցը ներկայացրեց ոչ թե ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, այլ ռուսական առոգանությամբ հայերեն մի կերպ խոսող փոխնախարար Իոսիֆ Իսայանը: Չնայած այսօր այդ հարցը բավականին արդիական է, այնուամենայնիվ, նախարար Մովսիսյանը չէր ներկայացել նիստին: Ուշագրավ է նաև այն, որ մեկ օր առաջ Ա. Մովսիսյանը ինքնաբուխ հարցազրույց էր տվել նույն գազային թեմայով ու քննադատել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ պաշտպանելով Տիգրան Սարգսյանին»,–գրում է «Ժողովուրդը»։

Թերթը փորձել է Ա. Մովսիսյանի մամլո խոսնակ Լուսինե Հարությունյանից պարզել, թե որն է եղել նախարարի՝ նիստից բացակայելու պատճառը:

«Գործուղման մեջ է, քաղաքում չէ, դրա համար չի եկել նիստին»,- պատասխանել է խոսնակը:

Մանրամասները՝ «Ժողովուրդ»–ի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը