Արմեն Մովսիսյանի հիշողությունը թարմացնող լուսանկարներ
Հայաստանում ստեղծվել է մի այնպիսի գաղջ մթնոլորտ, որ անգամ 10-12 տարի վաղեմության կարեւորագույն իրադարձությունների մասին բարձրաստիճան պաշտոնյաներն այնպիսի մեկնաբանություններ են տալիս, որ թվում է, թե նրանք ոչ միայն այդ ժամանակ Հայաստանում չեն ապրել, այլ նույնիսկ չեն էլ հետաքրքրվել մեր երկրի իրադարձություններով:
Նման պաշտոնյաների թվին է պատկանում գազային սկանդալի կենտրոնում հայտնված ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, որը հայտարարել է, թե Ռուսաստանի հետ կնքած վերջին պայմանավորվածությունները շահեկանորեն տարբերվում է Գույք` պարտքի դիմաց համաձայնագրից: Շատերին կթվա, թե այդ համաձայնագրի նախաձեռնողը Ռոբերտ Քոչարյանն է, եւ որ Արմեն Մովսիսյանը եւ Սերժ Սարգսյանը դրա հետ կապ չունեն: "Հայոց աշխարհի" հրապարակումները, ամենայն հավանականությամբ, Արմեն Մովսիսյանին կօգնեն հիշել, թե ով էր ստորագրել Գույք պարտքի դիմաց համաձայնագիրը, ով էր հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի համանախագահը: Ի դեպ, Արմեն Մովսիսյանին էլ հիշեցնենք, որ ինքը Էներգետիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2001-ից:

Top-news.am