Նաիրա Զոհրաբյան. «Օր առաջ պետք է ձերբազատվել նման վարչախմբից»
ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ եւ ‹‹Ժառանգություն››խմբակցությունների պատգամավորները, երիտասարդները, ովքեր դեմ են պետական այս գրպանահատությանը, կմասնակցեն հունվարի 18-ի հանրահավաքին, որի նախաձեռնությունը պատկանում է «Դեմ ենք կուտակային պարտադիր բաղադրիչի կիրառմանը» նախաձեռնող խմբին։ Այդ մասին Zham.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը նշել է, որ այդ հանրահավաքը իրենց իրավունքների համար պայքարող ազնիվ երիտասարդների հրավիրած հանրահավաքն է եւ իրենք կանգնած են այդ երիտասարդների կողքին ու սատարելու են սեփական երկրում արժանապատիվ ապրելու իրենց պահանջը:
Նրա խոսքով իշխանությանը սպասարկող լրատվամիջոցները հետեւողականորեն փորձում են ապակողմնորոշել, ասելով, թե հունվարի 18-ի հանրահավաքը չորս քաղաքական ուժերի հանրահավաքն է, ու արդեն սկսել են հաշվել, թե որ քաղաքական ուժը քանի անդամ ու համակիր ունի, ու ինչքան մարդ կբերի Ազատության հրապարակ։
«Իշխանության հերթական պրիմիտիվ քարոզչությունն է, որն արդեն անգամ զվարճալի չէ, քանզի չի կարող հարատեւ տափակությունն ու տխմարությունը չձանձրացնել։ Ուստի, հարկ եմ համարում իշխանության կամակատարներին իրազեկել, որ եթե ԲՀԿ-ն որոշի հրավիրել հանրահավաք, ապա, կարծում եմ, թե’ իշխանությունը, եւ թե վերջինիս շահերը սպասարկող լրատվական ֆոնը չեն կասկածում, թե քանի հարյուր հազար մարդ կմասնակցի այդ հանրահավաքին։ Ուստի, պետք չէ նամշահոտ հնարքներով փորձել, իբր, դարի վերլուծություններ անել։ Այո, չորս քաղաքական ուժեր ակտիվորեն համագործակցում են «Դեմ ենք կուտակային պարտադիր բաղադրիչի կիրառմանը» նախաձեռնող խմբի հետ եւ ԲՀԿ-ն մշտապես սատարելու է իրենց իրավունքների համար պայքարող Հայաստանի քաղաքացուն։ Մենք, այդ խայտառակ օրենքին դեմ քվեարկած պատգամավորներս կլինենք Ազատության հրապարակում եւ բոլոր միջոցներով կպայքարենք պետական խայտառակ ռեկետի, գրպանահատության դեմ։ Այս վարչախումբն այլեւս բացահայտ աշխատում է ընդդեմ Հայաստանի Հանրապետության ու ընդդեմ Հայաստանի քաղաքացու եւ օր առաջ պետք է ձերբազատվել նման վարչախմբից»,- ասել է պատգամավորը:

Zham.am