«Պետության վախճանի» տեսության հեղինակ Տիգրան Սարգսյանը իր վերջին «գույնզգույն աղյուսակներով» ողողված հոդվածում փորձել էր ցույց տալ, որ Հայաստանի տնտեսության վիճակը նորմալ է, սակայն ինչպես մնացած նախաձեռնություններում՝ նրա մոտ ստացվել է ինչպես միշտ։ Խնդիրն այն է, որ նա չի կարողացել գոնե այդ հոդվածում խուսափել իրականությանը չհամապատասխանող տեղեկություն ներկայացնելուց և ի վնաս իրեն է սխալվել:
Նախ՝ նշել է, որ 2009թ. ՀՆԱ-ի անկումը եղել է 18.5 տոկոս, սակայն ըստ պաշտոնական տվյալների այդ տարում արձանագրվել է ՀՆԱ-ի 14.1 տոկոս անկում: Վերջինիս մասին հաստատում են պաշտոնական վիճակագրության տվյալները:
Հետո՝ հոդվածում հեղինակը նշել է, որ հաջողությամբ իրականացվում է Սերժ Սարգսյանի նախաձեռնած «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագիրը: Իրականում այդ ծրագիրը հաջողությամբ չի իրականացվում, այլ փառահեղորեն տապալվել է: Նույնն է պատկերը նաև Գյումրիի սոցիալական «մեծամասշտաբ շինարարության» մասով։
«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի հետ կապված խոսենք փաստերով։ Այդ ծրագրի շրջանակներում կառուցվող բազմաբնակարան շենքերից մեկը, որը գտնվում է Երևանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում, դեռ շահագործման չի հանձնվել: Համաձայն այդ շենքի ապագա բնակիչների հետ կնքած պայմանագրի՝ շենքը ամենաուշը պետք է շահառուներին հանձնվեր մինչև 2013 թվականի ապրիլի 30-ը: Մինչև այսօր այդ շենքի շինարարությունն ավարտին չի հասցվել: Շահառուները բազմիցս խնդիրը հանրային մակարդակում բարձրացրել են, սակայն մինչ այսօր նրանք չեն ապրում իրենց հասանելիք բնակարաններում:
Տիգրան Սարգսյանի օրոք Հայաստանի տնտեսությունը վախճանվել է ու դա տեղի է ունեցել նրա վարած քաղաքականության շնորհիվ: Նրա վարած քաղաքականությունը ոչ միայն տնտեսությունն է քայքայել, այլ նաև խթանել է արտագաղթը:
Տիգրան Սարգսյանի մոտեցումը ակտիվ քաղաքացիների վերաբերյալ հայտնի է. «բա ի՞նչ անենք, թողնենք՝ մնան, որ հեղափոխություն անեն, թող լքեն Հայաստանը»: Հենց այդ քաղաքական գիծն է աղքատությունը 26 տոկոսից հասցրել է 36 տոկոսի:
Տնտեսության վախճանի համահեղինակի աշխատանքի պատճառով է, որ 2008թ. Հայաստանում ներդրումների ծավալը կազմել է ՀՆԱ-ի 41 տոկոսը, իսկ 2013թ. այն զգալիորեն նվազել է մինչև 21 տոկոս:
Ի դեպ կարծիք կա, որ զարգացող տնտեսություններում այդ ցուցանիշը 15 տոկոս հասնելու դեպքում տնտեսությունը կործանվում է: Այսօր Հայաստանը կայուն քայլերով շարժվում է այդ ուղղությամբ:
Տնտեսության վախճանի համահեղինակը որևիցե վերլուծություն կատարելուց պետք է հաշվի առնի վերը նշվածները: Զարգացող տնտեսությունից դեպի վախճանվող տնտեսության անցում կատարումը եղել է նրա վարչապետության օրոք, և դրա համար նա է պատասխանատվություն կրում:
Տնտեսագիտությունից քիչ թե շատ հասկացող մարդու համար այդ ամենը պարզ է: Երևի այդ ամենը պարզ է նաև վարչապետի համար, բայց՝ ոչ ընդունելի: Ու խնդիրը այն է, որ իրականությունը չընդունելը տանում է նրան, որ բանականությունը և դատողությունը մղվում են երկրորդ պլան:
Տնտեսության վախճանը

Արմեն Գրիգորյան